Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի գործատուների միությանը անհանգստություն է հայտնել Ucom ընկերության վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

15:58 , 18 Մայիս 2020

Հայաստանի գործատուների հանրապետական միությանը, որը գործում է Հայաստանում 2007 թվականից և ներկայացնում է Հայաստանի խոշոր ընկերությունների 20 տոկոսից ավելին, իր անհանգստությունն է հայտնել «Յուքոմ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Միության պաշտոնական հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«ՀԳՀՄ-ն մնալով հավատարիմ իր առաքելությանը՝ «Խթանել բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, պաշտպանել բիզնես համայնքի և գործատուների շահերը՝ ուղղորդելու դեպի տնտեսական աճ և բարեկեցություն», իր անհանգստությունն է հայտնում հակակոռուպցիոն գործառույթների շրջանակում ՀՀ Սահմանադրության պահանջների կատարումից որոշակիորեն շեղվելու ռիսկերի վերաբերյալ: Այն է՝ ՀՀ պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի հիման վրա, որի ապահովումը մշտապես պետք է ուղեկցվի ցանկացած գործողությամբ»:

Հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ տնտեսությունը դեռևս օժտված չէ մեծ թվով հաջողված ձեռնարկատիրության օրինակներով և կարևոր է ձեռնարկությունների հիմնադիր անձերի պատմությունը չնույնականացնել ձեռնարկության համբավի և գործունեության հետ՝ լայն թվով շահառուների չվնասելու համար։

«Ucom ընկերությունն ունի լայն ճանաչում և հայտնի է որպես բարձր արդյունավետության կազմակերպություն և այդ առումով պետք է հոգ տարվի, որպեսզի նրա ամենօրյա ձեռնարկատիրական գործունեությունը և վարկանիշը չվնասվեն»,- ասված է հայտարությունում:

Ապրիլի 28 -ին Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը։ Հայտարարությանը հետևեց քրեական հետապնդումը Գուրգեն Խաչատրյանի հանդեպ, ինչպես նաև միտումնավոր ընկերությանը վնաս հասնելու փորձեր կատարվեցին, ինչպես, օրինակ՝ մայիսի 13-ին անհայտ անձանց կողմից Ucom-ի բջջային ցանցը շարքից հանելու գործողությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: