Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի գիտելիքահեն տնտեսության տանող ուժը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրը

Վերադարձ լուրերի բաժին

15:12 , 28 Օգոստոս 2019

Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին՝ պայմանով, որ ռազմարդյունաբերական համալիրը պետք է համապատասխանի ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին: Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երկարաժամկետ իմաստով մենք նաև պետք է տեխնոլոգիական նախաձեռնություններ ցուցաբերելու, տեխնոլոգիական նորարարություններ արտադրելու հնարավորություն ունենանք»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերական համալիրը կառավարության համար ունի մի քանի առանցքային նշանակություն, որոնք բոլորն էլ ունեն ռազմավարական բնույթ: «Առաջինը, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմարդյունաբերական համալիր: Դա բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք: Մեր երկրի անվտանգության կարիքները ակնհայտորեն բերում են այդ մտքին: Երկրորդը Հայաստանի տնտեսության զարգացումն է, Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլականը: Իսկ ռազմարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ բանվորից սկսած՝ ենթադրում է որակավորում, այսինքն՝ բարձր որակավորում ունեցող բանվորներ, արհեստավորներ և այսպես շարունակ: Եվ, իհարկե, արտահանման ռազմավարությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է, և մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա: Եվ այս խնդիրների համալիր լուծելու համար է, որ մենք ստեղծել ենք նոր՝ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: Իհարկե, առաջին հերթին նկատի ենք ունեցել ռազմաարդյունաբերական համալիրը»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ մինչև այդ ռազմավարական նպատակներին հասնելը պետք է կարողանանք մեր ներքին կարիքները հաշվի առնելով, ռազմարդյունաբերական համալիրի համար ապահովել որոշակի ներքին շուկա: «Պետք է կարողանանք ապահովել պետական պատվերներ, որպեսզի այդ համալիրը կարողանա ապրել, ոտքի կանգնել, զարգանալ և կարողանա մրցունակ արտադրանք տալ»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ մեզ անհրաժեշտ է գիտելիքահենք արդյունաբերական տնտեսություն, այդ տնտեսության տանող ուժը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրը: «Մենք պետք է աջակցենք բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի այն մրցունակ լինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում»,- նշեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: