Invalid username or password
The Lancet միջազգային բժշկական ամսագրի հետազոտության համաձայն՝ 2064 թվականին աշխարհի բնակչությունը կկազմի 9,7 մլրդ, իսկ արդեն 2100 թվականին՝ 8 մլրդ մարդ։ Կորնավիրուսային իրավիճակով պայմանավորված մասնագիտական շրջանակներում սկսել է քննարկվել այն հարցը, թե ինչքանով կդանդաղի բնակչության բնական հավելաճի տեմպը, մասնավորապես մահացության մակարդակի աճին զուգահեռ ծննուդների թիվն ինչպիսի դինամիկա կունենա։
Իսպանիայում, Պորտուգալիայում և Թայլանդում մինչև 2100 թվականը բնակչությունը կիսով չափ կկրճատվի։ Ամսագրում նշվել է, որ Հայաստանի բնակչության թվաքանակը կհասնի իր առավելագույն մակարդակին 2022 թվականին՝ կազմելով 3,04 միլիոն, իսկ 2100 թվականին այն կդառնա 1,33 մլն։
Կենտրոնական Ասիայի երկրներում բնակչության առավելագույն մակարդակ կգրանցվեն տարբեր ժամանակահատվածներում։ Օրինակ՝ Վրաստանի համար նշված է, որ երկրին արդեն գրանցել է իր առավելագույն ցուցանիշը 2017 թվականին՝ 3,7 մլն բնակիչ։ Ակնկալվում է, որ 2100 թվականին Վրաստանի բնակչությունը կկազմի 1,85 մլն բնակիչ։ Ադրբեջանին բավակնին երկար ժամանակ կպահանջվի գրանցելու բնակչության առավելագույն մակարդակը՝ 2045 թվականին, իսկ 2100 թվականին այն կնազի ավելի քան կիսով չափ։
Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Տաջիկիստանը, Ուզբեկստանը և Մոնղոլիան բնակչության թվաքանակի գծով առավելագույն մակարդակը կունենան դարավերջում։ Սիեթլի համալսարանի հետազոտող Քրիստոֆեր Մյուրեյը ասել է, որ տեղի է ունենում բնակչության բնական աճի անկում։ Ներկայում շատ կանայք աշխատանքի զբաղվածության պատճառով կանխարգելում են երեխաների ծնունդները, ինչ էլ հանգեցնում է Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ծնունդների էական աճի հակառակ էֆեկտը։
EconoMood
Դիտումներ 3865
Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%:
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում: