Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է օգտվում հանրային սննդի օբյեկտներից

Վերադարձ լուրերի բաժին

11:01 , 03 Սեպտեմբեր 2018

Հայաստանի չափահաս բնակչության մոտավորապես 53%-ը վերջին 6 ամսում գոնե մեկ անգամ օգտվել է հանրային սննդի օբյեկտից։ Այս մասին են վկայում «Կովկասի Բարոմետր – 2017» հարցման արդյունքները, որոնք մշակել և գծապատկեր է պատրաստել Modex խորհրդատվականը։

Նշենք, որ հարցումն անցկացվել է 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամսիսներին։ Իսկ հարցը հնչել է այսպես՝ «Վերջին 6 ամսում այցելե՞լ եք ռեստորան, ներառյալ՝ պիցցայատուն, արագ սննդի կետ և այլն»։

hanrayin-snund

Ինչպես և կարելի էր սպասել, հարցման արդյունքները տարբերվում են՝ ըստ Երևանի և մարզերի։

Մայրաքաղաքում հարցման մասնակիցների 61%-ը դրական պատասխան է տվել, 39%-ը նշել, որ չի այցելել հանրային սննդի օբյեկտներ։

Մարզային քաղաքներում օբյեկտներ այցելածների կշիռը զիջում է Երևանին (55%), սակայն, ամեն դեպքում, հանրային սննդի օբյեկտներ այցելողներն ավելի շատ են, քան չայցելողները։

Իսկ գյուղական բնակավայրերում պատկերը հակառակն է. մեծ մասը՝ 56%-ը, հարցմանը նախորդող վերջին 6 ամսում հանրային սննդի օբյեկտներ չի այցելել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին