Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը հունվար-հունիսին նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

02:20 , 09 Օգոստոս 2019

Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը 2019 թվականի հունվար-հունիսին կազմել է 6 մլն 121.5 հազար տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածում բեռնափոխադրումների ծավալը եղել է 14 մլն 417.7 հազար տոննա: Ցուցանիշը 2019 թվականին նվազել է 57.5 տոկոսով: Բեռնափոխադրումների ծավալում հաշվարկվում են արտահանումը և ներմուծումը:

Երթուղիով բեռնափոխադրումների ծավալը նվազել է 0.3 տոկոսով` կազմելով 1 մլն 430.6 հազար տոննա: Շուրջ 68.6 տոկոսով նվազել է ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը՝ կազմելով 3 մլն 816 հազար տոննա: 38 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 10 մլն 9 հազար տոննա:

Միևնույն ժամանակ, 3.3 տոկոսով ավելացել է նաև մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը`կազմելով 864 մլն տոննա: Ցուցանիշները ներառում են նաև այլ երկրների տրանսպորտի միջպետական հաղորդակցության բեռնափոխադրումների ծավալները և այլ երկրների ավիաընկերությունների ինքնաթիռներով իրականացված բեռնափոխադրումները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: