Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բանկերն այս տարի ռեկորդային շահույթ են գեներացնում (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

11:20 , 22 Հոկտեմբեր 2018

Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը հրապարակել են 2018 թվականի 3-րդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։ Դրանց վերլուծությունից երևում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին 17 բանկերը միասին գեներացրել են ավելի քան 51 մլրդ դրամ զուտ շահույթ (հարկումից հետո)։

Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Համեմատության համար նշենք, որ նույն 17 բանկերը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին ունեցել էին 34.3 մլրդ դրամ զուտ շահույթ։

Հատկանշանական է, որ շահույթով աշխատել են բոլո՛ր բանկերը։

Զուտ շահույթի գծով առաջատարը Ամերիաբանկն է, որը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին ունեցել է 8 մլրդ 69.7 մլն դրամ զուտ շահույթ։

Երկրորդ տեղում Արցախբանկն է՝ 5.6 մլրդ դրամ, երրորդ տեղում՝ Ակբա – Կրեդիտ Ագրիկոլը՝ 5 մլրդ 564.3 մլրդ դրամ զուտ շահույթով։

Զուտ շահույթի աճ գրանցել են բոլոր բանկերը՝ բացառությամբ Յունիբանկի և HSBC Հայաստան բանկի (օրինակ՝ HSBC-ն 2017 թվականի հունվար-սեպտեմբերին գրանցել էր ավելի քան 3.2 մլրդ դրամ զուտ շահույթ)։

Բացարձակ մեծությամբ ամենամեծ փոփոխությունը գրանցել է ՎՏԲ Հայաստան բանկը, որն անցած տարվա մոտ 4.6 մլրդ դրամ վնասի փոխարեն այս տարվա առաջին 9 ամիսներին ունեցել է 836.8 մլն դրամի շահույթ (փոփոխությունը՝ + 5.4 մլրդ)։

Արցախբանկի զուտ շահույթը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 3.2 անգամ, նույնպիսի թռիչք է ունեցել նաև Արարատբանկը։

Բիբլոս Բանկի շահույթն աճել է 2.9 անգամ, իսկ Հայբիզնեսբանկի շահույթը կրկնապատկվել է։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: