Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բանկերի շահույթն ու շահութաբերությունը 2017-ի առաջին եռամսյակում

Վերադարձ լուրերի բաժին

11:55 , 25 Ապրիլ 2017

ՀՀ առևտրային բանկերը հրապարակել են 2017 թվականի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։

Ներկայացնում ենք թվով 17 բանկերի շահույթի և շահութաբերության ցուցանիշները (տվյալների մշակումը՝ B4B PRO համակարգի)։

Բանկերի շահույթը

ՀՀ շուկայում գործող 17 բանկերից 15-ը այս տարվա առաջին եռամսյակը փակել են շահույթով, 2-ը՝ վնասով։

Շահույթի մեծությամբ առաջատարը Ինեկոբանկն է՝ ավելի քան 1.7 մլրդ դրամով (նշենք, որ խոսքը վերաբերում է հարկումից հետո շահույթին)։

Երկրորդ տեղում Ամերիաբանկն է (1 մլրդ 644.7 մլն դրամ), երրորդում՝ HSBC Հայաստան բանկը (1 մլրդ 572.3 մլն դրամ)։

bank-prof1

Շահույթով աշխատած 15 բանկերի ընդհանուր շահույթը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 12 մլրդ դրամ, վնասով աշխատած 2 բանկերի ընդհանուր վնասը՝ 1 մլրդ 137 մլն դրամ։

17 բանկերի ընդհանուր զուտ շահույթը, այպիսով, կազմել է 10 մլրդ 871 մլն դրամ։

Բանկերի շահութաբերությունը

Շահույթի մեծությունը կարևոր ցուցանիշ է, սակայն թեմայի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է իմանալ նաև շահութաբերության ցուցանիշը։

Շահութաբերության գնահատման մի շարք ցուցանիշներ կան, սակայն մենք ընտրել ենք ամենատարածվածներից մեկը՝ շահութաբերությունը ըստ կապիտալի (ROE): Այն ցույց է տալիս շահույթի և կապիտալի միջին մեծության հարաբերակցությունը։

Ինչպես տեսնում եք, շահութաբերության ցուցանիշով նույնպես առաջատարը Ինեկոբանկն է՝ 3.81%։

Երկրորդ տեղում Արմսվիսբանկն է՝ 3.58%, որը շահույթի մեծությամբ վեցերորդն էր։ HSBC Հայաստան բանկը ինչպես շահույթի մեծությամբ, այնպես էլ շահութաբերությամբ՝ երրորդն է՝ 3.29%։

Չորրորդ ամենաշահութաբեր բանկը ԱԿԲԱ – Կրեդիտ Ագրիկոլն է, իսկ հնգյակը եզրափակում է Ամերիաբանկը։

roe

Բանկերի և այլ ընկերությունների ցուցանիշների մասին առավել մանրամասն և օնլայն տարբերակով կարող եք տեղեկանալ՝ բաժանորդագրվելով B4B PRO համակարգին (տեղեկությունների համար գրեք մեզ՝ [email protected]):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։