Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա գործունեության ցուցանիշները

Վերադարձ լուրերի բաժին

19:09 , 19 Մարտ 2019

Հայաստանի բանկային համակարգի նախորդ տարվա գործունեության հիմնական արդյունքներն ու ցուցանիշները ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկայացրել են 2018 թվականի վիճակագրությունը։ Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ Բանկերի միությունից։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում գործել են 17 բանկեր՝ 537 մասնաճյուղերով, համակարգում աշխատել են 11773 աշխատակիցներ:

Բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 771.1 մլրդ դրամ, ակտիվները՝ 4963.5 մլրդ դրամ, վարկերը՝ 3245.4 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 4192.4 մլրդ դրամ:

Միաժամանկ կատարվել է համեմատություն վերջին 7 տարիների բանկային ցուցանիշների և երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքի միջև /ՀՆԱ/ ու ներկայացվել, որ եթե նշված ժամանակահատվածում ՀՆԱ-ն ավելացել է 40.7%-ով, ապա բանկային համակարգի հիմնական ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են, ինչն էլ հավաստում է, որ բանկային համակարգը զարգանում է առաջանցիկ տեմպերով ու վերջինիս միջնորդության՝ ֆինանսական միջոցների ներգրավման և տնտեսությունում տեղաբաշխման, մակարդակը յուրաքանչյուր տարի բարձրանում է:

Բանկերի միության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականին բանկերի ընդհանուր կապիտալը 2017 թվականի համեմատ աճել է շուրջ 78 մլրդ դրամով կամ 11.3%-ով:

Ընդհանուր ակտիվները 2017 թվականի համեմատ 2018 թվականին աճել են 611 մլրդ դրամով կամ 14%-ով: Թեպետ ՀՀ անկախության առաջին տարիներին շուրջ 58-59-ի հասնող բանկերի թիվը հետագայում տարեցտարի նվազել է, սակայն այդ ամենին զուգահեռ կտրուկ ավելացել է ակտիվների ծավալը և այս երկու ցուցանիշների համադրումը խոսում է այն մասին, որ տարիների ընթացքում բանկերն առավել հզորացել ու ամրապնդվել են:

Բանկային համակարգում նախորդ տարի ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել է 1,34%, իսկ կապիտալի շահութաբերությունը (ROE) 8,36%:

Անդրադառնալով վարկային ներդրումների ընդհանուր նկարագրությանը՝ հրապարկվել է, որ 2018 թվականին վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 392 մլրդ դրամով կամ 13,7%-ով և բանկերն ակտիվ ֆինանսավորել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը:

Վարկային պորտֆելի բաշխումն ըստ որոշ հիմնական ուղղությունների ունեցել է հետևյալ պատկերը. հիպոթեք՝ 263.3 մլրդ դրամ (22% աճ), գյուղատնտեսություն՝ 169.4 մլրդ դրամ (5.7% աճ), արդյունաբերություն՝ 540.3 մլրդ դրամ (9.4 % աճ), տրանսպորտ և կապ 114.0 մլրդ դրամ (46.2 % աճ), առևտուր՝ 565.1 մլրդ դրամ (13% աճ), ծառայություններ՝ 225.1 մլրդ դրամ (31.2% աճ), սպառողական վարկեր՝ 789.1 մլրդ (36% աճ):

Ընդհանուր առմամբ 2018 թվականին նախորդ տարվա համեմատ ֆիզիկական անձանց տրված վարկերն աճել են 272 մլրդ դրամով (33%-ով), իսկ տնտեսությանը տրված վարկերն աճել են 155 մլրդ դրամով (8,1%-ով):

Բանախոսները ցուցանիշներ են ներկայացրել նաև բանկային ավանդների վերաբերյալ. ըստ որի՝ 2018 թվականին ընդհանուր ավանդները նախորդ տարվա համեմատ աճել են 273 մլրդ դրամով կամ 10.5%-ով և կազմել են 2 տրլն 863 մլրդ դրամ: Այդ թվում՝ ցպահանջ ավանդներն աճել են 183 մլրդ դրամով կամ 22%-ով, իսկ ժամկետային ավանդներն աճել են 90 մլրդ դրամով կամ 5,1%-ով: Իրավաբանական անձանց ավանդներն աճել են 133 մլրդ դրամով կամ 13%-ով, իսկ ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 50 մլրդ դրամով կամ 3%-ով:

Եվ այս հատվածում առավել երկար ժամանակահատվածով դիտարկումներ կատարելու պարագայում՝ տարիների վերլուծությունը բերում է այն համոզման, որ անգամ տնտեսության համար դժվարին ու ճգնաժամային տարիներին ավանդների ծավալը մշտապես համաչափորեն ավելացել է, որն էլ խոսում է մեր երկրի տնտեսվարողների ու բնակչության կողմից բանկային համակարգի հանդեպ ունեցած վստահության մասին, ինչպես նաև արտահայտում այն համոզվածությունը, որ համակարգն ընդունակ է դիմակայել ամենատարբեր սթրեսային իրավիճակներին ու մարտահրավերներին:

Ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին և ներկայացվել, որ 2018 թվականին վճարային քարտերի քանակը կազմել է 2 024 070, որը 2017 թվականի (1 714 679) համեմատ ավելացել է 309 391-ով կամ 18,04%-ով:

2018-ին վճարային քարտերով կատարվել է 48 124 760 գործարք, որը նախորդ տարվա համեմատ` (36 233 175) ավելացել է 11 891 585-ով կամ 32,8%-ով: 2018 թվականին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 1 932 804 մլն ՀՀ դրամ, որը 2017 թվականի համեմատ (1 576 818) ավելացել է 355 986 մլն դրամով կամ 22,6%-ով:

Ըստ բանկերի միության տվյալների՝ 2018 թվականին կանխիկ գործարքների քանակը կազմել է 30 110 602, որը 2017-ի (25 234 703) համեմատ աճել է 4 875 899-ով կամ 19,3%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 18 014 158, որը 2017-ի (10 998 472) համեմատ աճել է 7 015 686-ով կամ 63,8%-ով:

Նախորդ տարի կանխիկ գործարքների ծավալը կազմել է 1 536 867 մլն դրամ, որը 2017-ի (1 307 788 մլն դրամ) համեմատ աճել է 229 079մլն դրամով կամ 17,5%-ով: Անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 395 937 մլն դրամ, որը 2017-ի (269 030 մլն դրամ) համեմատ աճել է 126 907 մլն դրամով կամ 47,2%-ով: Ընդհանուր առմամբ բոլոր քարտերով կատարված գործարքների ծավալի 20%-ը կատարվել է անկանխիկ, իսկ 80%-ը կանխիկ համամասնությամբ:

Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերլուծություններ են ներկայացրել բանկային համակարգի տարբեր ասպարեզներում գրանցված արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշել են ընթացիկ տարում նախատեսվող ծրագրային առաջնահերթություններն ու համակարգի զարգացման գերակա ուղղությունները:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: