Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բանկերի միությունը նախաձեռնել է ֆինանսական գրագիտությանը միտված մրցույթների շարք

Վերադարձ լուրերի բաժին

01:36 , 28 Սեպտեմբեր 2019

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում կազմակերվում է մրցութային շարք: Այդ մասին b4b.am-ին հայտնեց միության մամուլի ծառայությունը: Առաջին բաղադրիչը «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթն է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցների և վերջիններիս հավասարեցված կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների սաների համար:

Գործընթացի երկրորդ բաղադրիչը «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթի կազմակերպումն է` տնտեսագիտական կրթությամբ ուսանողների համար: Հիշյալ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների/բաժինների ավարտական կուրսերի ուսանողները:

Մրցութներին ներկայացված աշխատանքները գնահատելու է Հայաստանի բանկերի միության՝ նախապես ձևավորված մասնագիտական հանձնախմբերը: Լավագույն արդյունքներ ունեցող մասնակիցները խրախուսվելու են հատուկ մրցանակներով, նվերներով և հավաստագրերով:

«Ֆինանսական գրագտություն. մրցութային շարք» խորագրով նախաձեռնությունն ամփոփվելու է Խնայողությունների համաշխարհային օրվա շրջանակներում նախատեսվող միջոցառումների ընթացքում նախատեսվող մրցանակաբաշխությամբ: Հայաստանի բանկերի միության հայտարարած համապաստախան մրցույթների մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայաստանի բանկերի միության www.uba.am պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով:

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: