Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Մհեր Աբրահամյանը

Վերադարձ լուրերի բաժին

00:45 , 05 Հոկտեմբեր 2019

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց միության մամուլի ծառայությունը: Այդ պաշտոնում նա կփոխարինի «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին, ով միությունը նախագահել է 2018-2019 թվականներին:

Մհեր Աբրահամյանն ընտրվել է միության խորհրդի նիստում՝ ՀԲՄ կանոնադրության համաձայն: Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Հանեսյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին ցանկացել հաջողություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին

Ընկերությունը կառավարությանը կոչ է արել վերականգնել իր իրավունքները:

Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի

ՊԵԿ-ը ներկայացրել է նոր նախաձեռնությունը: