Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպություններն ակնկալում են հիփոթեքային վարկավորման ծավալների հետագա աճ

Վերադարձ լուրերի բաժին

18:31 , 26 Մայիս 2017

Հայաստանում 2016 թվականին 4.2%-ով ավելացել են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերը` հիմնականում պայմանավորված անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկերի 4.7% աճով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, հիփոթեքային վարկավորման շուկայի ակտիվացմանը շարունակել են նպաստել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, «Բնակարան երիտասարդներին» և Ազգային հիփոթեքային ընկերությունների կողմից իրականացվող վերաֆինանսավորման ծրագրերը:

2016 թ. մարտին փոփոխություններ են կատարվել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրում` դրանում առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքներ ընդգրկելու նպատակով: Վերոնշյալ ծրագրերի շնորհիվ շարունակել է աճել դրամային անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկերի մա սնաբաժինն ընդհանուր անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկերում և կազմել է 53.3%` դրական անդրադառնալով այս վարկատեսակից բխող վարկային ռիսկերի կառավարման վրա:

2017 թ. առաջին եռամսյակում և բանկերը, և վարկային կազմակերպությունները ակնկալում են սպառողական և հիփոթեքային վարկավորման ծավալների հետագա աճ` կապված ընթացակարգերի դյուրացումների, ինչպես նաև վարկային պահանջարկի աճի հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա

«ԵԼՔ»-ն առաջարկում է Հայաստանում դեղերի իրացումն ազատել ԱԱՀ-ից

Դա, ըստ նախաձեռնության հեղինակների, կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում և կհանգեցնի դեղերի էժանացման։