Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բանկերը կտրուկ ավելացրել են վճարած հարկերը. որը որքան է վճարել (ցանկ՝ փոփոխություններով)

Վերադարձ լուրերի բաժին

09:11 , 02 Օգոստոս 2018

Հայաստանի առևտրային բանկերը հարկերի առումով տպավորիչ արդյունքներ են ցույց տվել այս տարվա առաջին կիսամյակում։ Բոլոր 17 առևտրային բանկերը տեղ են գտել 1000 խոշոր հարկատուների ցանկում և այս տարվա հունվար-հունիսին միասին վճարել 27.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Դա մոտ 6 մլրդ դրամով կամ 27.5%-ով ավելի շատ է, քան այս նույն բանկերի կողմից 2017 թվականի հունվար-հունիսին մուծված հարկերի ծավալը։

Ընդ որում, եթե համեմատում ենք 2018 թվականի երկրորդ եռամսյակը՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի հետ, աճն ավելի տպավորիչ է՝ 53%։  Բանկերը միայն երկրորդ եռամսյակում վճարել են 18.1 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 11.8 մլրդ դրամի դիմաց։

17 առևտրային բանկերից 11-ի վճարած հարկերը այս տարվա հունվար-հունիսին ավելացել են, 6-ինը՝ նվազել։

Կիսամյակի արդյունքներով, բանկային ոլորտի խոշորագույն հարկատուն Ամերիաբանկն է (3 մլրդ 751 մլն դրամ), որին հաջորդում են ԱԿԲԱ – Կրեդիտ Ագրիկոլը (3 մլրդ 605 մլն դրամ) և Ինեկոբանկը (2 մլրդ 946 մլն դրամ)։

B4B PRO համակարգից ստացված այս աղյուսակում կարող եք տեսնել ՀՀ առանձին բանկերի վճարած հարկերը 2018 թվականի հունվար-հունիսին և փոփոխությունը նախորդ տարվա հունվար հունիսի համեմատ։

banks-tax-jan-june

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է

Կառավարությունը միջնորդ է բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար:

Կառավարությունն առաջարկում է գազալցակայանների հանդեպ կիրառվող ակցիզային հարկը գանձել այնպես, որ սպառողները չտուժեն

Եթե, այնուամենայինիվ, նույնիսկ գազի գինը բարձրանա, ապա սպառողը դրանից չի տուժի:

ՊԵԿ-ը պատրաստ է պատասխանել հարկման վերաբերյալ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարցերին

Պետեկամուտների կոմիտեն հրավիրում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին: