Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բանկերը՝ խոշոր հարկատուների ցանկում

Վերադարձ լուրերի բաժին

16:23 , 02 Օգոստոս 2017

Հայաստանի 17 առևտրային բանկերը միասին 2017 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 21 մլրդ 651.6 մլն դրամի հարկեր և տուրքեր՝ 2016 թվականի առաջին եռամսյակի 18 մլրդ 362 մլն դրամի դիմաց։ Բանկային համակարգի վճարած հարկերն ավելացել են 3 մլրդ 290 մլն դրամով կամ 17.9%-ով։

17 բանկերից 13-ը ավելացրել են հարկերը, 4-ը՝ նվազեցրել։

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում վճարված հարկերի և տուրքերի ծավալով խոշորագույն հարկատու-բանկը Արդշինբանկն է՝ 2 մլրդ 742.3 մլն դրամ հարկերով (19-րդ տեղը խոշոր հարկատուների ցանկում)։

Ամերիաբանկը տարվա առաջին կիսամյակի ընթացքում մուծել է 2 մլրդ 312.7 մլն դրամի հարկեր։ Այն երկրորդն է՝ բանկերի մեջ, և 22-րդը՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Երրորդ խոշորագույն հարկատու բանկը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլն է, որն իր վճարած հարկերով շատ քիչ է զիջում Ամերիաբանկին։

Հանրապետության բոլոր 17 առևտրային բանկերի կողմից 2017 թվականի առաջին կիսամյակում մուծված հարկերը և փոփոխությունը 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ ներկայացված է ստորև (աղբյուրը՝ B4B PRO համակարգ)։

BANK-Taxes

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է

2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվությունն աճել է 5.5%-ով։

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։