Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի բանկային համակարգը մրցունակ է նաեւ ԵԱՏՄ-ում

Վերադարձ լուրերի բաժին

13:32 , 03 Ապրիլ 2019

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին» համաձայնագրին՝ ընդգրկվելով ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում։

Տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այս համաձայնագիրն առավելապես համարում է քաղաքական փաստաթուղթ, որով արձանագրվում են Չինաստանի հետ մեր հետագա գործունեության ուղիները՝ բնականաբար իր մեջ ունենալով նաեւ տնտեսական բնույթի բաղադրիչներ։ «Եթե ԵԱՏՄ—Իրան համաձայնագրով մեզ համար բացվում է 70 միլիոնանոց, ապա Չինաստանի մասով՝ արդեն 2 միլիարդանոց շուկան։ Բնականաբար, այդ երկու երկրներից էլ մենք ավելի շատ ներկրում ենք, քան արտահանում՝ ելնելով մեր տնտեսության կառուցվածքից, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այնպիսի տեղ է գտնվում, որ, որպես ԵԱՏՄ երկիր, Իրանի հետ միակ ցամաքային սահման ունեցողն է, իսկ Չինաստանի դեպքում այդ երկիրը դեպի Եվրոպա արտահանման որոշակի հետաքրքրություններ ունի։ Հայաստանը կարող է հանդիսանալ այն հատման կետը, որի միջոցով Չինաստանից կգործի նախկին Մետաքսի ճանապարհը»,–ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ մի քանի ամիս առաջ Չինաստանից Ռուսաստանով դեպի Մեծ Բրիտանիա՝ Լոնդոն էր ուղեւորվել առաջին գնացքը։

Փամբուխչյանի համար համաձայնագրի կարեւորությունը այն է, որ կարող է նպաստել Չինաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ օդային կապի հաստատմանը։ Այդ հարցը առավել հրամայական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կարգոները բավականին ծավալուն են եւ կարելի է ապրանք բերել եւ պահեստավորել։ «Հայաստանը շահած պետք է դուրս գա նաեւ բոլոր այն երկրների հետ, որոնք առնչություն ունեն ԵԱՏՄ երկրների հետ, նաեւ տարածաշրջանային երկրներ են»,-ընդգծեց նա։ Տնտեսական համաձայնագրի խորացման մյուս արդյունքն այն կլինի, որ Հայաստան կներկրվի այնպիսի հումք, որը պայմաններ կապահովի այստեղ արտադրանք ստեղծելու համար։

Այն մտահոգությունները, թե տեղական շուկան կարող է տուժել, եթե մեծ տնտեսություն ունեցող երկրները մուտք գործեն, պատգամավորը նշեց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա պիտի փակվենք աշխարհի առջեւ։ «Հայաստանը 3 միլիոնանոց երկիր է, եւ գրեթե բոլոր այն երկրները, որոնց հետ առնչվում ենք եւ հիմնականում մեզ գործընկեր պետություններ են, բոլորը թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ գերազանցում են մեզ։ Մենք ոչ թե պիտի փակվենք, այլ բաց լինենք եւ առավելագույնս օգտվենք այդ տարածությունից»,-ասաց նա՝ շեշտելով, որ օրենսդրական ճիշտ կարգավորումների, տեղական արտադրողին, բիզնեսին որոշակի առավելություններ տալու եւ հարկային դաշտի կարգավորումների պարագայում մեր երկիրը կարող է առավելագույնս օգտվել ստեղծված հնարավորություններից։

Փամբուխչյանը, երկար տարիներ աշխատելով բանկային համակարգում, փաստում է, որ Հայաստանի ամենակայացած համակարգերից մեկը բանկայինն է, որը նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամերի ժամանակ առավելագույնս կայուն դրսեւորեց իրեն։ Այդ առումով Հայաստանի բանկային համակարգը մրցունակ կարող է լինել նաեւ ԵԱՏՄ տարածքում։ «Կենտրոնական բանկի փոխնախագահը նշեց, որ մենք ունենք ժամանակակից որոշակի լուծումներ, որոնք փոխանակվում են փորձով ԵԱՏՄ երկրների հետ, եւ չկան այնպիսի լուծումներ եւ մեթոդներ, որոնք կիրառվում են ԵԱՏՄ-ում, իսկ մեզ մոտ չեն կիրառվում։ Այդ առումով մենք ամբողջությամբ մրցունակ ենք, մրցունակ է նաեւ մեր բանկերի կանոնադրական կապիտալի չափը»,-ամփոփեց պատգամավորը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Պարզաբանում՝ Թուրքիայից ապրանքի ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ

Կարգավորումը՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: