Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման առումով որևէ խնդիր չկա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:22 , 27 Մարտ 2019

Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի սպասարկումը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա: b4b.am-ը հաղորդում է, որ այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման և ընթացքի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: «Նույնիսկ տարիներ առաջ պլանավորված է, թե մենք ինչպես ենք այդ պարտքը սպասարկելու: Դա միջնաժամկետ ծախսերի ծրագրով է նախատեոսված, դա նոր միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված կլինի»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ իր ղեկավարած կառավարության գործունեության 10 ամիսների արդյունքներով վստահ է, որ կարողանալու են հասնել հռչակած տնտեսական խնդիրների լուծմանը: «Կա՞ն ռիսկեր դրա համար: Ռիսկեր կան, բայց դրանք կապված են ոչ թե Հայաստանի հետ, այլ այդ ռիսկերը կապված են գլոբալ իրավիճակի և գլոբալ ճգնաժամերի հետ: Ես հույս ունեմ, որ այն տնտեսական մոդելը, որը մենք կառուցում ենք, առավել հարմարեցված կլինի նաև արտաքին շոկերին դիմակայելու առումով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրեց իր հայտարարությունը, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտներն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու են: «Մեր տնտեսական ցուցանիշները մեզ հուշում են, որ մենք պետական բյուջեի եկամուտները շարունակաբար ավելացնելու ենք տնտեսական աճի և ստվերային տնտեսության կրճատման հաշվին: Միջազգային փորձագիտական կազմակերպությունները գնահատում են, որ մեր երկրում 50 տոկոս ստվեր կա: Մենք պետք է գնանք այդ ստվերի հարկման ճանապարհով: Բայց ստվերի հարկման համար շատ կարոր նախապայման կա՝ կոռուպցիայի բացակայությունը, որովհետև այդ ստվերային գումարները ոչ թե ստվերային տնտեսության գործող անձանց մոտ են մնում, այլ շատ դեպքերում դրանցով տարբեր կոռուպցիոն սխեմաներ են աշխատում: Այդ ո՞նց է, որ մենք 10 ամսվա մենք կարողանում ենք պլանավորել 40 միլիարդ դրամ ավել հավաքագրել: Ենթադրում եմ, որ դրա պատճառներից մեկն այն է, որ կառավարությունը և իշխանությունը չի գնում այդ բիզնեսներից իր բաժինը հավաքելու, և այդ գումարն առաջանում է, մենք այդ գումարները հավաքելու ենք»,- նշեց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: