Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի արժեթղթերի շուկան առավել թափանցիկ և պաշտպանված կլինի օտարերկրյա ներդրողների համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:04 , 18 Հոկտեմբեր 2016

Կենտրոնական բանկը կարգավորում է արժեթղթերի շուկայում չարաշահումների վերաբերյալ օրենսդրությունը՝ նպատակ ունենալով շուկան օտարերկրյա ներդրողների և մասնակիցների համար դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված: Ազգային ժողովը քննարկում է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան ն ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն է սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապահովել միջազգային համագործակցություն, արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրում, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակներում: «Գործող օրենքի գործողության 8 տարվա ընթացքում Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղի են ունեցել էական զարգացումներ, ձևավորվել ու էական զարգացում է ունեցել արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկան: Դրան նպաստեÕ ¬ են, մասնավորապես, առևտրային ընկերությունների, այդ թվում ֆինանսական կազմակերպությունների կողմից կորպորատիվ բաժնետոմսերի ու պարտատոմսերի թողարկումը, կենսաթոշակային բարեփոխումները և արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը: Ըստ այդմ՝ աճել է նաև օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը արժեթղթերի շուկայի նկատմամբ: Միաժամանակ ակնհայտ է, որ շուկայի աշխուժացմանն ու զարգացմանը զուգընթաց անհրաժեշտություն է առաջանում վերանայել նաեւ օրենքի կարգավորումները, որպեսզի վերջինս համապատասխանի շուկայի մարտահրավերներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երիցյանը:

Նա հավելեց, որ շուկայի զարգացմանը զուգահեռ ավելանում է չարաշահումների հնարավորությունը, ինչն իրենցից մեծ հասարակական վտանգավորություն է ներկայացնում, սպառնալով նաև ֆինանսական կայունությանը: Դրանց դեմ գործնականում պայքարել հնարավոր չէ՝ արդյունավետ իրավական գործիքների բացակայության պատճառով: Օտարերկրա ներդրողները խուսափում են Հայաստանի արժեթղթերի շուկայում ակտիվ ներգրավվածությունից, քանի որ չարաշահումների մասով օրենսդրությունը և վերահսկողի լիազորությունները չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին եւ ընդունվ ած պրակտիկաներին:

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ: Քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20 միլիոն ՀՀ դրամը՝ որպես զգալի շահույթ և 30 միլիոն ՀՀ դրամը՝ որպես խոշոր չափի շահույթ:

«Առաջարկվում է քրեականացնել նաև գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս: Քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20 միլիոն դրամը՝ որպես խոշոր վնաս և 30 միլիոն դրամը՝ որպես առանձնապես խոշոր վնաս: Ընդ որում որպես պատժի տեսակ նախատեսվում են ինչպես տուգանքը եւ ազատության սահմանափակումը, այնպես էլ այլ տեսակներ, ինչի պարագայում դատարանները կկարողանան պատիժն ընտրել կատարված արարքի ծանրության ու հանրային վտանգավորության աստիճանին համաչափ»,- մանրամասնեց Երիցյանը:

Նրա խոսքով՝ արժեթղթերի շուկաների զարգացման միջազգային փորձը ցույց է տալիս, որ արժեթղթերի շուկան գնային չարաշահման ու ներքին տեղեկությունների օգտագործման առումով խոցելի է, և եթե չկան դրանց դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, ապա այդ հանցավոր արարքները իրական ու լուրջ վտանգ են հանդիսանում ֆինանսական կայունության համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ