Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ամենախոշոր օտարերկրյա ներդրող-երկրները՝ 1988-2016թթ. ընթացքում

Վերադարձ լուրերի բաժին

17:00 , 12 Հունվար 2017

1988թ. մինչև 2016թ. սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերը կազմել են 5 տրիլիոն 950.8 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով՝ մոտավորապես 12.4 մլրդ դոլար)։ Այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը կազմել են 3 տրիլիոն 440.9 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 7.2 մլրդ դոլար)։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, որտեղ պարզաբանվում է ներդրումների համախառն հոսքերը ընդգրկում են միայն գործառնության արդյունքում իրականացված ներդրումների ծավալների հանրագումարը (առանց պարտավորությունների գծով մարումների, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների` արտակարգ իրավիճակների, մեխանիկական սխալի և կազմակերպության ուղղակի լուծարման արդյունքում իրականացված փոփոխությունների):

Ըստ ԱՎԾ տվյալների, վերջին 28 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության իրական հատվածում ամենաշատ ներդրումները կատարվել են Ռուսաստանից՝ 2 տրիլիոն 165.7 մլրդ դրամի չափով (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 4.5 մլրդ դոլար)։ Այդ թվում, ուղղակի ներդրումների հոսքերը կազմել են մոտ 1.6 տրիլիոն դրամ։

Ներդրումների համախառն հոսքերի մեծությամբ երկրորդ տեղում Գերմանիան է՝ 616.9 մլրդ դրամ (1.28 մլրդ դոլար), երրորդում՝ Ֆրանսիան՝ 497.4 մլրդ դրամ (1.03 մլրդ դոլար)։ Ընդ որում, ուղղակի ներդրումների առումով՝ Ֆրանսիան Գերմանիայից առաջ է (448 մլրդ դրամը՝ 188 մլրդ դրամի դիմաց)։

Հայաստանի տնտեսության մեջ ամենից շատ ներդրումներ անող երկրների տասնյակում են նաև Կիպրոսը (414.4 մլրդ դրամ), Արգենտինան (298.1 մլրդ դրամ), Կանադան (277.7 մլրդ դրամ), Լիբանանը (232.5 մլրդ դրամ), Հունաստանը (196.1 մլրդ դրամ), ԱՄՆ-ը (195.5 մլրդ դրամ) և Նիդերլանդները (135 մլրդ դրամ)։

Ստորև բերված գծապատկերում ներկայացված են ՀՀ տնտեսության իրական հատվածում առանձին երկրների կողմից կատարված ներդրումների հոսքերը՝ ըստ տեսակարար կշիռների։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: