Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանի ամենախոշոր պարտքատերերը

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 01 Սեպտեմբեր 2016

ՀՀ արտաքին պարտքը 2016 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 4 մլրդ 470.386 մլն ԱՄՆ դոլար։ Արտաքին պարտքի 88.9%-ը (3 մլրդ 973.261 մլն դոլար) ՀՀ կառավարության պարտքն է, 11.5%-ը (497.125 մլն դոլար)՝ Կենտրոնական բանկինը։

Տարվա առաջին 7 ամիսների ընթացքում՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ, Հայաստանի արտաքին պարտք աճել է 154.2 մլն դոլարով կամ 3.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից։

Իսկ ում ենք պարտք և որքան։

Վիճակագրությունը արտաքին պարտատերերին բաժանում է 5 ենթախմբի՝ բազմակողմանի վարկային ծրագրեր, երկկողմանի վարկային ծրագրեր, առևտրային բանկերից ստացված վարկեր, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսեր։

debt01

Պատկերն այսպիսին է։ Պետական պարտքի մեծ մասը՝ 66.4%-ը բաժին է ընկնում բազմակողմանի վարկային ծրագրերին։ Սրանց մեջ մտնում են միջազգային կառույցներից ստացված վարկերը։

Ամենախոշոր պարտքատերն այս գծով Համաշխարհային բանկն է, որին Հայաստանը պարտք է 1 մլրդ 674,6 մլն դոլար ( ընդհանուր արտաքին պարտքի 37.5%-ը)։

Ասիական զարգացման բանկի պարտքը 429.2 մլն դոլար է, Արժույթի միջազգային հիմնադրամինը՝ 426.3 մլն, Եվրոպական ներդրումային բանկինը՝ 133.7 մլն։

Արտաքին պարտքի երկրորդ խոշոր ուղղությունը ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերն են, կամ՝ եվրապարտատոմսերը։ Այս պահի դրությամբ եվրապարտատոմսերի գծով ՀՀ պարտքը կազմում է 918.9 մլն դոլար։

Երկկողմանի վարկային ծրագրերի գծով պարտքը 557.1 մլն դոլար է (արտաքին պարտքի 12.5%-ը)։ Սրա մեջ մտնում են առանձին երկրների (երկրների կառույցների) պարտքերը։ Ըստ երկրների՝ ամենախոշոր պարտատերը Ճապոնիան է (277.9 մլն դոլար), որին հաջորդում են Գերմանիան (KFW, 195 մլն դոլար) և Ֆրանսիան (23.9 մլն դոլար)։

Առևտրային բանկերից ստացված վարկերի ծավալը 23.07 մլն դոլար է։ Այդ թվում, բելգիական ԿԲՍ բանկին պարտք ենք 5.1 մլն դոլար, ավստրիական Ռայֆազն և Էռստե բանկերին, համապատասխանաբար, 8.8 մլն դոլար և 9.1 մլն դոլար։

Արտաքին պարտքի մեջ մտնում են նաև ՀՀ պետական պարտատոմսերը (ոչ արտարժութային), որոնք ձեռք են բերվել ոչ ռեզիդենտների կողմից։ Դրանց ծավալը կազմում է 3.3 մլն դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն». Սերժ Սարգսյանը՝ ադրբեջանցի դիվանագետին

Նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին

Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ

Հանցավորության մակարդակը Երևանում և մարզերում

2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20284 հանցագործություն՝ 2017 թվականի 18764-ի դիմաց։