Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 20%-ով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

01:13 , 17 Փետրվար 2019

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: b4b.am-ի հաղորդմամբ՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին այդ մասին հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Հայաստանից արտահանման ծավալները, մասնավորապես պատրաստի արտադրանքի արտահանումը Ռուսաստան ավելացել է ավելի քան 2 անգամ»,- ասել է նա:

Սաֆարյանի խոսքով` հակառակ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արձանագրած հետընթացին, ավելացել են նաև դեպի Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները: «Մրգերի արտահանումն ավելացել է մոտ 2 անգամ: Էապես աճել են տեքստիլ արդյունաբերության, ձկնարդյունաբերության ծավալները, և սրանք տպավորիչ թվեր են: 2019թ. համար այս ոլորտները պետք է լինեն հատուկ ուշադրության կենտրոնում, որովհետև այստեղ,Եվրասիական փորձագիտական ակումբի խորին համոզմամբ, հնարավոր է շարունակական աճ»,- նկատել է Արամ Սաֆարյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը: