Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Mars-ն ու Snickers-ը Հայաստանից հետ չեն կանչվի

Վերադարձ լուրերի բաժին

13:24 , 25 Փետրվար 2016

Շոկոլադե սալիկներ արտադրող ամերիկյան «Մարս» ընկերությունը հետ է կանչել աշխարհի շուրջ 55 երկրներ արտահանած իր արտադրանքը, որի մեջ հայտնաբերվել են պլաստիկե կարմիր կտորներ: Այս մասին նախօրեին հայտնել էր  հոլանդական «NOS» հեռուստաընկերությունը:

Խոսքն այս դեպքում «Mars», «Snickers», «Milky Way Mini», ինչպես նաև «Celebrations» և «MiniMix» շոկոլադե կոնֆետներին է վերաբերում, որոնք արտադրվել էին Հոլանդիայի Վեհել նահանգի գործարաններից մեկում: Դրանց պահպանման ժամկետը պետք է լրանար 2017թ.-ի հունվարի 8-ին: Հավանականությունը, որ սպառողները հեշտությամբ կհայտնաբերեին պլաստիկե կտորները, շատ փոքր էր, բայց ինչպես Հոլանդիայի սննդի անվտանգության պետական ծառայությունն է նշում, դրանք կարող էին խեղդվելու պահճառ դառնալ:

Ընդհանուր հետկանչը, ինչպես նշեցինք, վերաբերում է 55 երկրների, այդ թվում` Հոլանդիային, Բելգիային, Մեծ Բրիտանիային, Վիետնամին, Գերմանիային, Իսպանիային, Իտալիային, Ֆրանսիային և Շրի Լանկային:

Արդյո՞ք հետկանչը վերաբերում է նաև Հայաստանին, որտեղ ևս վաճառվում են վերը նշված շոկոլադե կոնֆետները: «Մարս» ընկերության արտադրանքը, ինչպես հայտնի է, մեր երկիր ներկրում է «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն։ Ընկերության աշխատակիցը B4B.am-ի հետ զրույցում նշեց` խոսքն այս դեպքում Հայաստանին չի վերաբերում.

«Մենք ներկրում ենք Ռուսաստանում արտադրված կոնֆետները, իսկ այն շոկոլադե սալիկները, որոնց մեջ պլաստիկե կտորներ են հայտնաբերվել, արտադրված են եղել Հոլանդիայում: Հետևաբար` մեզ մոտ նման խնդիր չի կարող առաջանալ»,- վստահեցրին «Դերժավա-Ս»-ից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից լավագույնն է ճանաչվել երեք անվանակարգում

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագոււյնն է ճանաչվել միանգամից երեք անվանակարգերում

ՓՄՁ-ների համար ՀԴՄ գներն այսօրվա գործող 160 000 դրամից կարող են իջեցվել 60 000 դրամի

Քննարկվել են ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների վերանայման և ՀԴՄ-ներին առնչվող այլ խնդիրներ