Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանից լոլիկի արտահանումը կրկին ռեկորդներ է գրանցում

Վերադարձ լուրերի բաժին

19:38 , 24 Մայիս 2018

2018 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանվել է ավելի քան 16 հազար տոննա լոլիկ՝ 9.86 մլն դոլար արժեքով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազաներից։

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին եռամսյակում արտահանվել էր 8332 տոննա լոլիկ՝ 3.8 մլն դոլար արժեքով։

Այսպիսով, Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանումը բնեղեն արտահայտությամբ աճել է 2 անգամ, արժեքային արտահայտությամբ՝ 2.6 անգամ։

Հիշեցնենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կասկածներ կան, որ Հայաստանից արտահանվում է ոչ թե հայկական լոլիկ, այլ թուրքական՝ հայկականի անվան տակ։ Այս մասին հայաստանյան լրատվամիջոցները  գրում էին դեռ 2016 թվականից, երբ Հայաստանից լոլիկի արտահանումը թռիչքաձև աճ գրանցեց (կարդացեք նաև՝ Հայկական լոլիկի արտահանման ապագան)։

Ընդ որում, եթե նախկինում այդ մասին գրում էին հիմնականում զլմ-ները, մեկուկես ամիս առաջ այդ մասին բաց տեքստով խոսեց նաև ՌԴ պատկան մարմինը՝ Россельхознадзор-ը։ Այս կառույցը ապրիլի 10-ին իր պաշտոնական կայքում  հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 6-ին իրենց նախաձեռնությամբ բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ։

 Հաղորդագրության մեջ  ռուսաստանյան կողմը մտահոգություն էր հայտնել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ իրավիճակ է ստեղծվել թուրքական ծագման լոլիկը հայկականի անվան տակ Ռուսաստան մատակարարելու համար։ Россельхознадзор-ը նշել է, որ ռուսաստանյան շուկային լոլիկ են մատակարարում հիմնականում երկու արտահանող կազմակերպություններ՝ «Սպայկա» ՍՊԸ-ն և «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որոնք ունեն ինչպես սեփական արտադրական տարածքներ, այնպես էլ լոլիկ են գնում այլ արտադրողներից։

«Վերջին 6 օրերի ընթացքում նշված ընկերությունները Ռուսաստան են ներկրել մոտ 2000 տոննա լոլիկ։ Լոլիկի արտադրության ծավալների աճը և Ռուսաստան ներկրման ինտենսիվության աճը վկայում են հայկական կողմից լոլիկի հնարավոր վերաարտահանման հնարավորության մասին, այդ թվում՝ թուրքական ծագման լոլիկի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանից Ռուսաստան լոլիկի մատակարարման հետ իրավիճակը պարզելու համար Россельхознадзор-ը հայաստանյան կողմից տեղեկատվություն էր խնդրել ՀՀ-ում լոլիկի աճեցմամբ զբաղվողների, ինչպես նաև՝ լոլիկի արտադրության ծավալների և 2018 թվականին լոլիկի արտադրության համար նախատեսված տարածքների մասին։

Ուշագրավն այն է, որ ՍԱՊԾ-ի կայքում որևէ տեղեկատվություն չկա ապրիլի 6-ին տեղի ունեցած տհաճ խոսակցության մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում:

2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալը  283 մլն դոլարով պակաս է նախկինում հրապարակված ցուցանիշից. ԱՎԾ-ն հրապարակել է ճշգրտված տվյալները

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ճշգրտված տվյալները՝ ըստ հիմնական գործընկեր երկրների։

Մայիս ամսվա հարկերի հավաքագրումը գերակատարվել է 2%-ով. Դավիթ Անանյան

Փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը