Invalid username or password
Այսուհետ Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ առանց լրացուցիչ մաքսատուրքերի ժամանակավոր սկզբունքով ավտոմեքենաներ կարող են ներկրել միայն Հայաստանում մշտական բանակություն հաստատած և տվյալ ավտոմեքենան Հայաստանում գրանցած անձինք։ Այս մասին EconoMood-ը տեղեկացել է ԵՏՀ-ի պաշտոնական կայքից։
Այն մեքենաները, որոնք երկրորդ երկրներից Հայաստան են ներկրվել 2014թ.-ի հոկտեմբերի 10-ից մինչև 2020թ.-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում և մաքսազերծվել են Հայաստանում հաստատված մաքսային դրույքաչափերով, կարող են ժամանակավոր ներկրվել ԵԱՏՄ անդամ հանդիսացող այլ երկրներ՝ առանց հարկերի և մաքսային տուրքերի վճարման, եթե տվյալ անձը մշտական բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, և այդ ավտոմեքենան գրանցված է Հայաստանում։
Վերը նշված ժամկետում ՀՀ ներկրված ավտոմեքենաները կարող են այլ անձինք ներկրել ԵԱՏՄ անդամ հանդիսացող այլ երկրներ, օգտագործել, օտարել, փոխանցել շահագործման, եթե մինչև այլ երկրներ ներկրելը մաքսատուրքերի լրավճարում կատարեն ՀՀ բյուջե կամ Միության այլ անդամ երկրներում մաքսային հայտարարագրում և մաքսատուրքերի լրավճարում կատարեն այն սակագներով, որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված 20.12.2017 № 107 որոշման 2-րդ հավելվածում։
Դիտումներ 388
Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: