Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանից դեպի Սինգապուր ապրանքներն արտահանվելու են առանց մաքսատւրքի

Վերադարձ լուրերի բաժին

00:12 , 28 Սեպտեմբեր 2019

Հայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման նպատակահարմարությանը։ Կառավարության նիստին հարցը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հաշվի առնելով Սինգապուրի Հանրապետության առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման մասով։

Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:

Սինգապուրը վերոնշյալ համաձայնագրով պարտավորվածություն է վերցնում չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ: ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է թվով 12 229 ապրանք, որոնցից 4858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0% մաքսատուրքի կիրառում՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, 597 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 3 տարի հետո, 2340 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 5 տարի հետո, 2201 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 7 տարի հետո և 716 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 10 տարի հետո: Նշված համաձայնագրով նախատեսված է նաև թվով 1517 ապրանքատեսակի մասով հանումներ:

Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև համաձայնեցվել է փաթեթային համաձայնությունների ամրագրման հետևյալ ձևաչափը.
• ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։
• ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համաձայնագիր՝ ապրանքների առևտրի մասով։
• Երկկողմ համաձայնագրեր ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության և Սինգապուրի Հանրապետության միջև՝ ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման մասով:

Համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է:

«Գազպրոմն» էժանացնելու է Վրաստան առաքվող գազի գինը մոտ 15 տոկոսով

Այդ մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: