Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանից արտահանումն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

15:31 , 11 Դեկտեմբեր 2019

2019-ի ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է կայուն տեմպերով, իսկ ներմուծման աճի տեմպը դանդաղել է: Չնայած ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին գրանցված արտահանման ծավալների անկմանը, ապրիլ ամսից ՀՀ-ից արտահանման ծավալները գրանցել են կայուն աճ։ Սեպտեմբերին 2018-ի սեպտեմբերի համեմատությամբ 33% արտահանման աճ է արձանագրվել, իսկ ինն ամիսների կտրվածքով աճը կազմել է 8%:

Հոկտեմբերին արտաքին առևտրի պատկերը փոքր-ինչ փոխվել է: Եթե 2018-ի հունվար-հոկտեմբերին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճի տեպը կազմել էր 11.7%, ապա այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ից արտահանումն ավելացել է 7.2%-ով, իսկ ներմուծման ծավալների աճի տեմպը դանդաղել է: Նախորդ տարվա 26-ի դիմաց՝ 6%:

Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ՝ այս տարի արտահանման աշխարհագրական կառուցվածքը ևս փոփոխություններ է կրել: Դեպի ԵԱՏՄ, ԵՄ երկրներ արտահանումը կրճատվել է, իսկ դեպի այլ երկրներ արտահանման աճ է գրանցվել՝ կազմելով ընդհանուր արտահանման 47%-ը: Դեպի ԵՄ երկրների արտահանման կրճատումը պայմանավորված է դեպի Գերմանիա և Բուլղարիա արտահանման ծավալների նվազմամբ: Այլ երկրների շարքում արտահանման գծով խոշոր գործընկերներից են Շվեյցարիան, Չինաստանը, Իրաքը, Իրանը և այլն: Դեպի Կանադա, Ճապոնիա, Հունաստան արտահանման ծավալն աճել է 2 անգամ: Դեպի Կիպրոս արտահանումն աճել է 7 անգամ: Արտահանման գծով կտրուկ աճ է գրանցվել նաև Ղրղզստանը՝ 3.9 անգամ: Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ամենամեծ մասը բաժին է ընկնում Այլ երկրներ խմբին՝ մոտ 48%: ԵԱՏՄ երկրներից դեպի Հայաստան ներմուծումն ավելացել է 13.2%-ով՝ կազմելով ընդհանուր ներմուծման 28%-ը: Ներմուծման կառուցվածքում կրճատվել են ԵՄ և ԱՊՀ այլ երկրների մասնաբաժինները:

Հայաստանից ավելացել են սարքերի և ապարատների, թղթից իրերի, պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալները: Կտրուկ անկում է գրանցվել կոշկեղենի, գլխարկների, հովանոցների, կենդանական ծագման յուղերի և ճարպերի արտահանման գծով: Դիտարկվող ժամանակահատվածում ավելացել է ավտոմեքենաների, արվեստի ստեղծագործությունների, փայտի և փայտյա իրերի ներմուծումը:

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։