Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանին վերաբերող հրատապ բանաձև Բրյուսելում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

18:45 , 16 Հունիս 2018

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 26-ին Բրյուսելում ԵՎՐԱՆԵՍԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ լիագումար նիստի ընթացքում, իր նախաձեռնությամբ Եվրանեսթում հայկական պատվիրակության անունից Վեհաժողովին կներկայացնի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձևի նախագիծ:

«Ներկայացված այս նախագիծը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ ԱԺ կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարաններին վավերացնել համաձայնագիրը՝ առանց անհարկի հետաձգումների:

Նախագիծը ընդգծում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

Խորհրդարանական դիվանագիտությունը և ես անձամբ ջանք չենք խնայելու այս հրատապ նախագծի ընդունման համար՝ որպես Հայաստանի պետական շահերի առաջխաղացման և ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանման գործում ևս մեկ կարևոր քայլի»,- գրել է Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի առանձնատանը. Tert.am

Տեղեկությունը Tert.am –ի հետ զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

ՀՀ Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ։

Արթուր Վանեցյանը հույս ունի հաջորդ տարի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերի զգալի աճ ապահովել

ՀՀ ԱԱԾ տնօրենն այս մասին ասել էԱզգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը