Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը ևս 21.2 մլն դոլարի վարկ կստանա ԱՄՀ-ից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:30 , 09 Դեկտեմբեր 2016

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը դեկտեմբերի 7-ին ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողական արդյունքների չորրորդ ամփոփիչ ստուգումը: Ավարտը տալիս է 15.65 միլիոն ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք, շուրջ 21.24 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 66.52 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 90.28 միլիոն ԱՄՆ դոլար):

82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 111.57 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին:

Ինչպես տեղեկացրին ԱՄՀ լրատվական ծառայությունից, ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև բյուջետային հաշվեկշռի 2016 թ. դեկտեմբերի վերջի կատարողական չափորոշչի փոփոխության մասին իշխանությունների դիմումին: Եկամուտների թերակատարումը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին գործոններով, իսկ ավելի բարձր կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են արտոնյալ պայմաններով արտաքին ֆինանսավորմամբ, հիմնականում արտացոլում են նախկին թերակատարման հաղթահարումը և ապահո վում հակացիկլային որոշակի աջակցություն:

Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի առաջին տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Դեյվիդ Լիփթընն ասել է.

«Ծրագրի արդյունքները հիմնականում բավարար են եղել՝ չնայած արտաքին անբարենպաստ զարգացումները հանգեցրել են ներքին պահանջարկի զսպմանը, թույլ եկամուտների և գնանկման պայմանների: Ապագային նայելով՝ դժվարին հեռանկարը պահպանվում է՝ մակրոտնտեսական կայունության ապահովման և կայուն և ներառական աճի խթանման համար պահանջելով քաղաքականությանն ուղղված կայուն ջանքեր:

Եկամուտների թերակատարումները, արտաքին ֆինանսավորման ծրագրերի հակացիկլային գերակատարման հետ մեկտեղ, սպասվում է, որ կընդլայնեն 2016 թ. բյուջեի պակասուրդը: Այնուամենայնիվ, իշխանությունները հավատարիմ են մնում հարկաբյուջետային կոնսոլիդացմանն ու պարտքի կայունությանը, ինչն արտացոլված է նրանց հարկաբյուջետային կանոնում, որի նպատակն է ապահովել, որ միջնաժամկետ հեռանկարում պահպանվի ՀՆԱ-ի 60 տոկոսից ցածր պարտքի ցուցանիշ: Այս համատեքստում նրանք մշակել են 2017 թ. և հետագա հարկաբյուջետային կոնսոլիդացման ծրագիրը: Կկարևորվի կոնսոլիդացման նշված ծրագրի իրականացումն աճի համար բարենպաստ եղանակով: Ավելին, նոր հարկային օրենսգիրքը պետք է օժանդակի կոնսոլիդացման ջանքերին, սակայն կարևոր է նաև արտաքին ֆինանսավորմամբ կապիտալ ծախսերի առաջնահերթության սահմանման և մշտադիտարկման բարելավման միջոցառումների իրականացումը և եկամտային վարչարարության էլ ավելի ամրապնդումը:

Անցյալ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության պայմանների մեղմումն օգնել է շուկայի հիմնական տոկոսադրույքների նվազեցմանը և օժանդակել բանկային վարկավորման սկիզբ առնող վերականգնմանը: Առաջիկայում նպատակը պետք է լինի գնաճը ՀՀ ԿԲ նպատակային 4 տոկոսին մոտեցնելը ՝ միաժամանակ պահպանելով փոխարժեքի ճկունությունը՝ արտաքին ցնցումներին արձագանքելու և մրցունակությունն ուժեղացնելու համար: Միևնույն ժամանակ նվազագույն կապիտալի համալրման նոր պահանջների կիրարկումը և ֆինանսական կայունության նկատառումների արտ ացոլումը ՀՀ ԿԲ գործառնական շրջանակում կօգնի ֆինանսական հատվածի դիմակայունությանն աջակցելու և մակրոպրուդենցիալ դաշտն ամրապնդելու հարցում:

Հետագա կառուցվածքային բարեփոխումներին հետամուտ լինելը շարունակում է անհրաժեշտ լինել կայուն և ներառական աճի խթանման համար: Ներքին մրցակցության և կանոնակարգիչ բարեփոխումների ամրապնդումն առանցքային են ավելի լայնահեն, մասնավոր հատվածի կողմից առաջնորդվող տնտեսություն ստեղծելու համար: Այս համատեքստում կարևոր քայլ է տնտեսական մրցակցության պաշտպանության կատարելագործման համար իշխանությունների կողմից նախատեսվող փոփոխությունների իրականացումը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը «Ռենկո»-ի տնօրենի հետ քննարկել է նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:

Ռադիոէլեկտրոնային և քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը ավտոմատացվել է

Համակարգի կիրառմամբ մի քանի անգամ արագացվել և դյուրինացվել է հայտերի ներկայացման և համապատասխան արտոնագրերի տրամադրման գործընթացը:

Սուրեն Կարայանն այցելել է Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտի (լուսանկարներ)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 16-ին իրանական կողմի հրավերով այցելել է ԻԻՀ «Արաս» ազատ տնտեսական գոտի: