Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը Doing Business 2018-ում. որ չափանիշներով ենք առաջ, որոնցով՝ հետ

Վերադարձ լուրերի բաժին

09:11 , 01 Նոյեմբեր 2017

Համաշխարհային բանկի խումբը երեկ հրապարակել է գործարարությամբ զբաղվելու դյուրինության հերթական զեկույցը՝ Doing Business 2018-ը։

Doing Business-ի այս թողարկումը հոբելյանական 15-րդն է և կոչվում է «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար»:

Այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով զբաղեցնում է 47-րդ տեղը՝ նախորդ տարվա զեկույցում 38-րդ տեղի համեմատ:  Նախկինում հրապարակված վարկանիշի այսփոփոխության հիմնական պատճառներն են՝ այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները:

«Սահմանագծից հեռավորության ցուցանիշը, որը գնահատում է երկրի կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում էամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարության 2017 »զեկույցի 71.92-ի համեմատ«Գործարարություն 2018» զեկույցում դարձել է 72.51», – ասում է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: «Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ Գործարարության զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական զարգացում է»:

Մասնավորապես, «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը 2016/17 թթ. զգալի փոփոխություններ է իրականացրել կարգավորման տեղական դաշտում.

– Հայաստանը դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ և կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ.

– Հայաստանը գույքի գրանցումը դյուրացրել է՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:

Doing Business-ի 10 չափանիշներից Հայաստանի դիրքերը բարձր են սեփականության գրանցման (13-րդ տեղ) և բիզնես սկսելու առումով (15-րդ տեղ)։

Իսկ վեճերի լուծման, շինթույլտվությունների և հարկերի վճարման չափանիշներով Հայաստանը զբաղեցնում է, համապատասխանաբար, 97-րդ, 89-րդ և 87-րդ տեղերը։

doing-business1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել