Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում

Վերադարձ լուրերի բաժին

09:48 , 13 Դեկտեմբեր 2018

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեիկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում կապերը հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ. Իրանի հետ ընթացքի մեջ է 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, նման ծրագիր է մշակվում նաև Վրաստանի հետ:

Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում զարգացել է արևային էներգետիկայի ոլորտը: Գործարկվել է 4 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 4 ֆոտովոլտային կայան:

Առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի զարգացնել վերականգնվող էներգետիկայի ներուժը, մասնավորապես՝ արևային էներգիայի:

«Հայաստանը նաև մասնակցում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի ստեղծմանը»,- նշված է զեկույցում:

«էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում երկրների էներգետիկական ցուցանիշները գնահատվում են երեք չափորոշիչներով՝ էներգետիկ անվտանգություն, էներգետիկական կապիտալ և բնապահպանական կայունություն՝ հիմնված գլոբալ և ազգային տվյալների վրա:

Նշենք, որ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվում է ամեն տարի Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից՝ Oliver Wyman խորհրդատվական կազմակերպության գործընկերությամբ:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: