Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը 82-րդ տեղում է Տնտեսական զարգացման ինդեքսում

Վերադարձ լուրերի բաժին

13:34 , 09 Օգոստոս 2016

ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով տնտեսական ակտիվության աճի մասին, անուղղակի խոստովանություն արեց, որ աճի ցուցանիշները, մեծ հաշվով, ոչինչ չեն նշանակում և որ վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում»,- ասաց նա:

Ըստ Էության, սա նոր բան չէ։ Սկսած դեռ 2000-ականների երկնիշ աճի ժամանակներից՝ փորձագետները նշում էին, որ ավելի կարևոր է ոչ թե աճի ցուցանիշը, այլ աճի որակը՝ որքանով է այն նպաստում ընդհանուր բարեկեցության աճին։ Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանակին հայտարարում էր, որ տնտեսական աճի փոխարեն՝ այսուհետ թիրախավորելու են տնտեսական զարգացումը։

Սակայն եթե տնտեսական աճը գնահատելը որևէ դժվարություն չի ներկայացնում, զարգացման դեպքում մի քիչ այլ է։

Ինչպե՞ս չափել զարգացումը։ Boston Consulting Group կազմակերպությունը իր սեփական մեթոդոլոգիան է օգտագործում՝ տնտեսական զարգացման աստիճանը չափելու համար։

BCG-ի փորձագետներն ամեն տարի հրապարակում են SEDA ինդեքսը (Sustainable Economic Development Assessment), որը գնահատում է կայուն տնտեսական զարգացման մակարդակը։ Այն հիմնված է ոչ թե պարզապես տնտեսական աճի ցուցանիշի, այլ 10 կարևոր չափանիշների վրա, այդ թվում՝ եկամուտներ, տնտեսական կայունություն, առողջապահություն, կրթություն և այլն։

BCG01

Վարկանիշը հրապարակվում է 160 երկրների համար՝ այդ թվում Հայաստանի։ Այսինքն, այս ինդեքսն իրականում ցույց է տալիս հենց զարգացումը, և ոչ թե աճի մեխանիկական ցուցանիշը, որը քչերին է հետաքրքիր։

Միանգամից ասենք, որ այս վարկանիշում Հայաստանի վիճակն այնքան էլ բարվոք չէ։ Մենք ոչ միայն ցանկի միջին մասերում ենք՝ 82-րդ տեղում (43.8 միավոր), այլ զիջում ենք մեր անմիջական հարևաններին՝ Ադրբեջանին (74-րդ տեղ) և Վրաստանին (72-րդ տեղ)։ Ռուսաստանը 60-րդ տեղում է՝ 54.6 միավորով, Թուրքիան՝ 63-րդ տեղում։

BCG02

 

ԵՏՄ անդամ մեր գործընկերներից Ղազախստանը 52-րդ տեղում է (59.5 միավոր), Բելառուսը՝ 50-րդ տեղում (60.3 միավոր)։ Այս առումով մեզ զիջում է միայն Ղրղըզստանը, որը 39 միավորով զբաղեցնում է 99-րդ տեղը։

Կայուն տնտեսական զարգացման ինդեքսը 100 միավորով գլխավորում է Նորվեգիան։ Նրան են հաջորդում Նիդեռլանդները (95 միավոր), Ֆինլանդիան (94.9 միավոր), Գերմանիան (93.6 միավոր) և Ավստրիան (92.7 միավոր)։

Ցանկը եզրափակում են Գվինեան, Կոնգոն և Չադը։

Ամբողջական ցանկը՝ ստորև

1 Նորվեգիա 100
2 Նիդերլանդներ 95
3 Ֆինլանդիա 94,9
4 Գերմանիա 93,6
5 Ավստրիա 92,7
6 Դանիա 91,3
7 Շվեյցարիա 91,1
8 Իսլանդիա 90,4
9 Բելգիա 90
10 Շվեդիա 89,6
11 Ավստրալիա 87,9
12 Լյուքսեմբուրգ 87,4
13 Սինգապուր 87,2
14 Իռլանդիա 85,8
15 Հոնգ Կոնգ 85,5
16 Կանադա 85,4
17 Միացյալ Թագավորություն 85,4
18 Նոր Զելանդիա 85
19 ԱՄՆ 83,7
20 Ֆրանսիա 83,1
21 Ճապոնիա 81,3
22 Սլովենիա 79,3
23 Հարավային Կորեա 79
24 Էստոնիա 78,8
25 Չեխիա 78,4
26 ԱՄԷ 77,1
27 Քաթար 77
28 Իսպանիա 76
29 Պորտուգալիա 75,5
30 Լեհաստան 74
31 Բրունեյ 73,2
32 Լիտվա 72,1
33 Սլովակիա 71,5
34 Հունգարիա 71,4
35 Սաուդյան Արաբիա 71,1
36 Իտալիա 70,6
37 Քուվեյթ 70,2
38 Բահրեյն 70,1
39 Մալթա 69,9
40 Լատվիա 68
41 Կիպրոս 67,6
42 Իսրայել 66,2
43 Չիլի 65,4
44 Օման 65,4
45 Ուրուգվայ 62,9
46 Մավրիկիոս 62,8
47 Հունաստան 62,6
48 Բարբադոս 62,5
49 Խորվաթիա 61,3
50 Բելառուս 60,3
51 Բահամներ 59,7
52 Ղազախստան 59,5
53 Տրինիդադ և Տոբագո 59
54 Սեյշելյան Կղզիներ 58,4
55 Մալազզիա 57,4
56 Բուլղարիա 57,3
57 Կուբա 56,7
58 Կոստա Ռիկա 56,4
59 Ռումինիա 55,9
60 Ռուսաստան 54,6
61 Արգենտինա 54,1
62 Սերբիա 53,7
63 Թուրքիա 53,1
64 Սուրինամ 52,2
65 Պանամա 50,7
66 Ալբանիա 50
67 Բրազիլիա 49,3
68 Ուկրաինա 49,1
69 Բոսնիա և Հերցեգովինա 48,5
70 Թունիս 47,3
71 Չինաստան 46,5
72 Վրաստան 46,5
73 Մոնղոլիա 46,5
74 Ադրբեջան 46,2
75 Հորդանան 45,6
76 Թաիլանդ 45,3
77 Բելիզ 45
78 Մեքսիկա 45
79 Էկվադոր 44,8
80 Մոլդովա 44,5
81 Ճամայկա 44
82   Հայաստան   43,8  
83 Պերու 43,4
84 Վիետնամ 43,4
85 Չեռնոգորիա 43,3
86 Մակեդոնիա 42,9
87 Լիբանան 42,4
88 Իրան 42,2
89 Բութան 42,1
90 Շրի Լանկա 42,1
91 Էլ Սալվադոր 41,8
92 Կոլումբիա 41,7
93 Դոմինիկյան Հանրապետություն 41,5
94 Կապո Վերդե 41,4
95 Վենեսուելա 41,1
96 Մարոկկո 40,7
97 Ալժիր 40,5
98 Ինդոնեզիա 39,7
99 Ղրղզստան 39
100 Ֆիլիպիններ 38,4
101 Եգիպտոս 37,5
102 Բոցվանա 37,4
103 Ֆիջի 37,3
104 Գաբոն 37,3
105 Պարագվայ 36,2
106 Նիկարագուա 36
107 Նեպալ 35,1
108 Հասարակածային Գվինեա 34,2
109 Բոլիվիա 33,4
110 Գուայանա 33,3
111 Գանա 33,1
112 Գվատեմալա 32,9
113 Հնդկաստան 32,6
114 Կամբոջա 31,8
115 Ուզբեկստան 31,4
116 Հարավային Աֆրիկա 30,6
117 Հոնդուրաս 30
118 Լաոս 29,9
119 Նամիբիա 29,9
120 Տաջիկստան 29,7
121 Սենեգալ 29,3
122 Իրաք 27,7
123 Ռուանդա 27,5
124 Տանզանիա 26,3
125 Բենին 25,8
126 Եթովպիա 25,8
127 Բանգլադեշ 25,5
128 Մյանմա 25,3
129 Զամբիա 25
130 Կոնգոյի Հանրապետություն 24
131 Մադագասկար 23,2
132 Տոգո 23,1
133 Թիմոր 22,9
134 Մալավի 22,7
135 Փղոսկրի Ափ 21,9
136 Բուրունդի 21,6
137 Պապուա Նոր Գվիենա 21,6
138 Քենիա 21,5
139 Մավրիտանիա 21,5
140 Սիեռա Լեոնե 21,3
141 Բուրկինա Ֆասո 20,9
142 Մալի 20,6
143 Սվազիլենդ 20,1
144 Լիբերիա 19,9
145 Ուգանդա 19,9
146 Գվինեա 19,3
147 Կամերուն 19
148 Էրիթրեա 18,9
149 Նիգերիա 18,5
150 Պակիստան 18,5
151 Ջիբութի 18,2
152 Անգոլա 17,8
153 Մոզամբիկ 17,5
154 Լեսոտո 17,2
155 Նիգեր 17,1
156 Զիմբաբվե 15,5
157 Եմեն 14,4
158 Հաիթի 14,1
159 Սուդան 13
160 Գվինեա-Բիսսաու 12,4
161 Կոնգո 10,9
162 Չադ 7

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։