Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը 69-րդն է «Կանայք, բիզնեսը և օրենքը – 2020»-ում

Վերադարձ լուրերի բաժին

14:42 , 15 Հունվար 2020

Համաշխարհային բանկը հրապարակել է «Կանայք, բիզնեսը և օրենքը» 2020թ․-ի զեկույցը, որում Հայաստանը 190 երկրների շարքում 69-րդն է՝ ընդհանուր 82,5 միավորով։ Զեկույցում որպես Հայաստանում իրականացված բարեփոխում նշված է, որ ՀՀ-ն ընդունել է կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին օրենսդրություն: Զեկույցը ներկայացնում է կնոջ գործնական կյանքում հիմնարար ազատությունները՝ դասակարգված 8 չափորոշիչներով՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, մայրական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։

WB-Armenia_Women_2020

2019 թվականին Հայաստանը զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը 83.13 միավորով։ Հատկանշական է, որ 2020թ.-ին ցուցանիշի անկման վրա ազդել է միայն աշխատանքի անցման ցուցիչը, փոխարենը ավելացել է ամուսնությանը ցուցիչը։ Զեկույցը գնահատել է 190 երկրներում տղամարդկանց և կանանց միջև տնտեսական հնարավորությունների մատչելիության իրավական տարբերությունները: Տվյալների և վերլուծությունների նպատակն է առաջնորդվել տնտեսական հզորացմանն ուղղված անելիքներով: Վարկանիշային աղյուսակի առաջատար տասնյակից 7 երկրներն ունեն հավասարապես 100՝ ամենաբարձր միավոր։ Դրանք են Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը և Շվեդիան:

World Bank Armenia
EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարկային կարգապահությունը պետք է չթուլանա

2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով:

Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ ապրիլի 2-ի նիստում:

2019 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ բյուջեի եկումուտները գերակատարվել են

Վարչապետ Փաշինյանի տվյալով՝ գերակատարման չափը մոտ 9 միլիարդ դրամ է: