Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

41-րդ տեղում. Հայաստանը 6 հորիզոնականով բարձրացել է Doing Business զեկույցում

Վերադարձ լուրերի բաժին

17:44 , 31 Հոկտեմբեր 2018

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսություններն ավելացրեցին բարեփոխումների իրականացման տեմպը՝ ներպետական փոքր ու միջին ձեռնարկությունների համար գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը բարելավելու նպատակով, ասվում է Համաշխարհային բանկի խմբի այսօր հրապարակած՝ «Գործարարություն 2019. ուսուցում բարեփոխման համար» զեկույցում:

Անցյալ տարվա ընթացքում տարածաշրջանում իրականացվել է ընդհանուր թվով 54 բարեփոխում՝ դրան նախորդած տարվա 43-ի դիմաց: Տարածաշրջանի գրեթե բոլոր 23 տնտեսություններն իրականացրել են բարեփոխումներ, որոնք օգնում են աշխատատեղերի ստեղծմանը և մասնավոր ձեռնարկատիրության խթանմանը:

Տարածաշրջանում են գտնվում «Գործարարություն» զեկույցի վարկանշային աղյուսակի այս տարվա լավագույն տասնյակում հայտնված տնտեսություններից երկուսը, ընդ որում Վրաստանը բարձրացել է 6-րդ տեղը, իսկ Մակեդոնիայի ՆՀՀ, մեկ կետով դիրքը բարելավելով, զբաղեցրել է 10-րդ տեղը:

«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները մեկ անգամ ևս շատ բարձր հավատարմություն են  դրսևորել են բարեփոխումների օրակարգին, որն ուղղված է մասնավոր հատվածի զարգացման խթանմանը և տնտեսության օրգանական աճին և բարգավաճմանը զարկ տալուն»,- ասաց Գործարարության ստորաբաժանման ծրագրերի ղեկավար Սանտյագո Կրոչի Դաունսը:

Այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն է՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ:  Նախկինում հրապարակված վարկանիշում առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված՝ գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են:

«Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը  «Գործարարություն 2019» զեկույցում բարձրացել է 75.37-ի՝ «Գործարարություն 2018 » 73.31ց», – ասում է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: «Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ «Գործարարություն» զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական և խոստումնալից զարգացում է»:

2017-2018 թթ. Հայաստանն իրականացրեց գործարարության կարգավորման դաշտը բարելավող 5 բարեփոխումներ, ինչը համապատասխանում է «Գործարարություն» ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի գրանցած անցյալ ցուցանիշին: Մասնավորապես՝ «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը նշանակալի բարելավումներ է ներդրել հետևյալ ոլորտներում.

– Հայաստանը ընկերությունների հիմնումը դյուրացրել է՝ տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն.

– Հայաստանն էլեկտրականության ստացումն ավելի արագ է դարձրել՝ էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով նոր ժամկետներ.

– Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ ավելացնելով փոխկապակցված կողմերի միջև գործարքների հրապարակումը, հստակեցնելով սեփականության և վերահսկողության կառուցվածքները և պահանջելով կորպորատիվ ավելի մեծ թափանցիկություն.

– Հայաստանը դյուրացրել է հարկերի վճարումը՝ սահմանելով շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի կանոնների կատարումը դյուրացնող վարչարարական միջոցառումներ:

– Հայաստանում պայմանագրերի կիրարկումը դարձել է ավելի դյուրին՝ փոքր պահանջների պարզեցված ընթացակարգերի և դատական հիմնական դեպքերի համար ժամկետային նորմերի սահմանմամբ:

Հավաքականորեն, տարածաշրջանի տնտեսություններում անցյալ տարի իրականացված բարեփոխման ջանքերի առանցքում եղել են արտաքին առևտրի և հարկերի  վճարման բարելավումները՝ համապատասխանաբար ինը և ութ բարեփոխումներով:

Տարածաշրջանի տնտեսությունների լավագույն արդյունքները կապված են գույքի գրանցման և փոքր ներդրողների պաշտպանության հետ: Սեփականության փոխանցման բոլոր ընթացակարգերն ավարտելու համար միջինը 20 օր է պահանջվում, իսկ ծախսը կազմում է գույքի արժեքի 2.6 տոկոսը՝ նույն ժամանակի համար ՏՀԶԿ բարձր եկամտով երկրների 4.2 տոկոսի համեմատ:

Սակայն, տարածաշրջանի արդյունքները շարունակում են զիջել էլեկտրականության միացման առումով: Ընկերության համար էլեկտրականության միացման միջին արժեքը կազմում է մեկ շնչի հաշվով եկամտի 325 տոկոսը՝ ՏՀԶԿ բարձր եկամտով տնտեսությունների 64 տոկոսի համեմատ:

2003 թ. «Գործարարություն» ծրագրի մեկնարկից ի վեր՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առավելագույն թվով բարեփոխումներն իրականացվել են ընկերություն հիմնելու և հարկեր վճարելու ոլորտներում: Դրա շնորհիվ տարածաշրջանում ընկերություն հիմնելու համար պահանջվող միջին ժամանակը կտրուկ կրճատվել է՝ 2003 թ. 44-ից կազմելով 14 օր, և նշանակալիորեն նվազեցվել է արժեքը՝ մեկ շնչի հաշվով եկամտի 21 տոկոսից այսօր կազմելով 3.6 տոկոս: Ընկերության հարկերը նախապատրաստելու, ներկայացնելու և վճարելու համար պահանջվող ժամանակը կիսով չափ նվազել է՝ կազմելով 227 ժամ՝ 2005 թ. 483 ժամի դիմաց (երբ «Գործարարություն» ծրագիրը սկսեց հետևել հարկերի հավաքմանը):

Այս տարի «Գործարարություն» ծրագրով տվյալներ են հավաքվել ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ իրավաբանական անձանց ռեգիստրներից և հողի ռեեստրների օգտատերերին մատուցված ուսուցման վերաբերյալ: Հաշվետվության մեջ գործնական օրինակների ուսումնասիրությամբ, որով վերլուծվում են այս օրինակները, եզրակացվել է, որ համապատասխան պաշտոնյաների պարտադիր և տարեկան ուսուցումը ուղեկցվում է իրավաբանական անձանց ռեգիստրների և հողի ռեեստրների արդյունավետության բարձրացմամբ: Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց ռեգիստրների 55 տոկոսը և հողի ռեեստրների 41 տոկոսը կիրառում է պիլոտային փորձարկում: Կանոնակարգման փոփոխությունները պիլոտային փորձարկման կիրառմամբ փոխանցելով՝ կարելի է վեր հանել և արձագանքել իրավաբանական անձանց ռեգիստրների և հողի ռեեստրների համար հնարավոր մարտահրավերներին՝ նախքան նոր գործընթացների լիարժեք իրականացումը:

Երկրորդ ուսումնասիրությունը վերաբերում է պայմանագրերի կիրարկմանը և սնանկության ճանաչմանը, քննության է առնում ողջ աշխարհում դատավորների ստացած կրթությունը և վերապատրաստումը:  Այն ներկայացնում է Եվրամիության և Դատավորների վերապատրաստման միջազգային կազմակերպության նախաձեռնությունները: Գործնական օրինակների մյուս երկու ուսումնասիրությունների առանցքում էլեկտրատեխնիկների հավատարմագրման և մաքսային ձևակերպումներ կատարող պաշտոնյաների վերապատրաստման առավելություններն են:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ցածր արտադրողականությունն է (տեսանյութ)

Մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։