Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ներդրումներ են կատարում զբոսաշրջության, մշակող արդյունաբերության ոլորտներում

Վերադարձ լուրերի բաժին

18:17 , 28 Հունիս 2019

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցված է վրացական կապիտալի մասնակցությամբ 342 ձեռնարկություն: Երկու երկրները փոխադարձաբար ներդրումներ են կատարում մշակող արդյունաբերության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում։ Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայ-վրացական ներդրումների, փոխադարձ առևտրի մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

«Ներդրումները մեր երկրների միջև կախված են լինելու առևտրաշրջանառության ծավալներից: Երկու երկրներն էլ հիմնականում ներդրում կլանող երկրներ են, այսինքն՝ աճի պոտենցիալն այնքան բարձր չէ, որ կարողանանք մենք օտարերկրյա ներդրումներ իրականացնել, նույնը կարելի է ասել նաև Վրաստանի մասին: Սակայն, երբ առևտրաշրջանառությունը սկսի աճել, բիզնեսների միջև կապերն ավելի ուժեղանան, հնարավոր է, որ ստեղծվեն հայ-վրացական ընկերություններ՝ միասնական կապիտալով: Եվ այդ ժամանակ մենք կտեսնենք նաև ներդրումային հոսքերի ակտիվացում։ Այն ոլորտները, որտեղ երկու երկրները ներդրումներ են կատարում համադրելի են՝ մշակող արդյունաբերություն, տուրիզմ և գյուղատնտեսություն»,-ասաց Ավանեսյանը:

Դրանք այն երեք հիմնական ոլորտներն են, որտեղ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար կատարում են ներդրումներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս համագործակցություն կա, սակայն դա դեռ բարձր մակարդակի վրա չէ:

2019-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել վրացական կապիտալի մասնակցությամբ 342 ձեռնարկություն: Հարցին, թե հայկական կապիտալով քանի ընկերություն կա Վրաստանում, Ավանեսյանն ասաց, որ գործընկերների տվյալներով 360-390 ընկերություն: Նա շեշտեց, որ հարցը քանակը չէ, այլ դրանց ծավալը:

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը 2018-ին որոշակիորեն նվազել է 2017-ի համեմատ: Ավանեսյանը անկման հիմնական պատճառ համարեց հանքանյութի ապրանքաշրջանառության նվազումը: Սակայն նաև նշեց, որ 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ապրանքաշրջանառության թվերն արդեն երկնիշ աճ են գրանցել: «Դա նշանակում է, որ հետաքրքրությունը բարձրանում է: Առևտրի համար կան մի շարք ապրանքներ, որոնց աճի պոտենցիալը կա»,-ասաց փոխնախարարը:

Նա հիմնական համագործակցության ուղղությունը համարեց զբոսաշրջությունը, որ Հայաստանը և Վրաստանը հանդես գան միասնական զբոսաշրջային արդյունքով: Համագործակցության նոր ուղղությունները ներկայում քննարկվում են։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: