Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:45 , 15 Մարտ 2018

Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են հայ-դանիական առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր: Նախարարներն համակարծիք էին, որ համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը կնպաստի գործարար շփումների ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Կարստեն Լորիտզենը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Դանիայի Թագավորության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

LME. Գունավոր մետաղների գներ. 17-04-19

Գների չափման միավորը տոննան է:

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 17-04-19

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Ֆրանսիացի ճարտարապետը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Դրա հետեւանքով փլվել է աշտարակի սրաձողը, լուրջ վնասներ Է ստացել կրող կառուցատարրը: Հրդեհը հաջողվել է մարել միայն ապրիլի 16-ի լուսադեմին: