Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին քննարկվել է մեր երկրի տնտեսական հեռանկարը

Վերադարձ լուրերի բաժին

11:29 , 29 Մարտ 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովի իր ելույթում խոսել է Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների վերաբերյալ, որոնց հիմքում ընկած է քաղաքացու և անհատի բարեկեցության տեսլականը։

Tigran_Avinyan_28-03-19

Նա ասել է, որ հասարակական հարաբերությունների կարգավորման և հանրային կյանքի տարբեր բնագավառներում պետության վարած քաղաքականության հիմքը հանրային օգուտի մաքսիմալացումն է, ինչը նշանակում է, որ պետությունը մեկընդմիշտ հեռացել է խմբային շահերի իրացմանն աջակցող որոշումների պրակտիկայից։ Ավելին, կառավարությունն իր որոշումներում առաջնորդվելու է երկարաժամկետ առումով երկրի զարգացման ու կայունության համար ամուր սյուներ ապահովելու մտադրությամբ՝ կոտրելով այն հիպոթեզը կամ «քաղաքական» ճշմարտությունը, որ կառավարությունների մտածողության հորիզոնը պարփակված է մեկ ընտրական շրջափուլի մեջ։

Փոխվարչապետն ընդգծել է, որ զարգացման չափորոշիչը ոչ թե համախառն ներքին արդյունքի աճն է, այլ անհատի ու հասարակության բարեկեցությունը։ Այս գաղափարը ձգվում է տնտեսական բարեկեցության, կրթական ու առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության, ենթակառուցվածքային հարմարավետության կատեգորիաներից մինչև հասարակական, էներգետիկ ու բնապահպանական անվտանգություն, մշակութային ինքնաբավություն և պարզապես սեփական կյանքից բավարարվածություն։ Այս ընկալման վրա էլ Կառավարությունը ձևակերպել է Հայաստանի ներառական զարգացման տեսլականը։

Tigran_Avinyan_28-03-19-2

Ներառական զարգացման համատեքստում Տիգրան Ավինյանը մանրամասն քննարկել է կրթության, գիտության, առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման առանցքային դերը: Առանձին անդրադարձ է եղել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ունեցած դերին և ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ աշխարհում առկա հնարավորույթյունները դեռևս լավագույն եղանակով չեն օգտագործվում Հայաստանում՝ համեմատելով Հայաստանում մարդու մեկ ժամում աշխատած գումարի ցուցանիշը աշխարհի միջին ցուցանիշի հետ։ Նախարարի խոսքով՝ էական տարբերության պատճառը հմտությունների և գիտելիքների ոչ բավարար մակարդակն է և տեխնոլոգիաների ոչ բավարար կիրառությունը տնտեսության մեջ: «Եթե մենք առաջիկայում ցանկանում ենք լինել մրցունակ երկիր, պետք է հավասարապես ուշադրություն դարձնենք այդ երկուսի կիրառության խթանմանը», – նշել է նախարարը։

Tigran_Khachatryan_Orbeli_Center_panel3_06

Արտահանման խթանման մասին Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այն պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական շարժիչը։ Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է հատկապես մեծ ուշադրություն դարձնել արտահանման հնարավորությունների և առավելագույն նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հարևան շուկաներում առաջխաղացում արձանագրելու համար։ Պետք է հասկանալ, թե ինչ կարող է արտադրվել Հայաստանում՝ ինտեգրվելու համաշխարհային արժեշղթաներում և պետական քաղաքականությունն ուղղել մշակող այնպիսի ճյուղերի խթանմանը, որոնք ունեն արտահանման ներուժ և դրսի շուկաներում հաստատված մրցունակություն։

«Փակ սահմաններով, լոգիստիկ բարդ պայմաններով եթե որակով չարտադրենք ու չկարողանանք մեր ծախսերը տեղավորել այդ արժեքի մեջ, դժվար կարողանանք մրցել», – ասել է Տիգրան Խաչատրյանը։ Բիզնես կարգավորումների վերաբերյալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դրանք պետք է լինեն առավելագույն պարզեցված․ «Պետք է լինի այնքան հստակ և պարզ միջավայր, որ արտահանող բիզնեսը, խոշոր ներդրողը որևէ խոչընդոտի չհանդիպի։ Կառավարությունը պետք է օգնի, որ Հայաստանում գործող բիզնեսը լինի քիչ ծախսատար, որակյալ և մրցունակ։ Մենք արդեն լուծել ենք ազատ մրցակցության հարցը, կոռուպցիայի հարցը։ Համակարգային կոռուպցիա չկա այն եղանակով, որ բիզնեսին խոչընդոտ հանդիսանա։ Մեկ այլ բան է, որ կառավարության տվյալ առաջադրանքը ներքևի օղակներում չի կատարվում այնպես, ինչպես տրվել է», – նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը։

IMG_4260

Պանելային քննարկմանը մասկանցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը և Ռազմավարայան և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ավագ գիտաշխատող Կախա Գոգոլաշվիլին։ Հայկ Գևորգյանն անդրադարձել է Հահաստանոում ներդրումների ներգրավման խնդիրներին, Թաթուլ Մանասերյանը՝ հետհեղախոխական Հայաստանում առկա տնտեսական խնդիրներին, իսկ Կախա Գոգոլաշվիլին՝ Վրաստանում «Վարդերի հեղափոխությանը» հաջորդած իրավիճակին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում անցկացվեց Ամուլսարի հանքի շահագործան դեմ հերթական երթը

Երթին մասնակցել են նաև Ջերմուկից ավտոշարսյունով եկածները:

«DataArt» ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում

«DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը: