Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը ցածր մաքսատուրքերով իրանական շուկա է արտահանելու տավարի միս ու հանքային ջրեր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:00 , 27 Մարտ 2019

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի մի շարք ապրանքատեսակներ ցածր մաքսատուրքերով արտահանել իրանական շուկա: b4b.am-ի հաղորդմամբ` կառավարության ներկայացրած ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների` մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը:

«Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի ապահովում: ԵԱՏՄ ադամ պետությունները Իրանից ստացել են զիջումներ` բավականին լայն ապրանքատեսակու մասով: Դրանում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական արտադրանքներ: Գյուղատնտեսական ապրանքների մասով ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված ցանկում հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներկայացված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք մեծ տեսակարար կշիռ ունեն ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում` մասնավորապես տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ»,-ներկայացրեց Բաբայանը:

Բաբայանը տեղեկացրեց, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է իջեցնել մաքսատուրքի դրույքաչափերը, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ: Փոխնախարարը շեշտեց, որ համաձայնագրի կնքման շրջանակում կարևորվում է ոչ միայն գործող մաքսատուրքերի դրույքաչափերի իջեցումը, այլ իրանական շուկա արտահանման դեպքում թափանցիկ, ոչ խտրական, կանխատեսելի ներմուծման ընթացակարգերի կիրառումը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում: Փաստաթուղթը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին: Եթե ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում կողմերը չեն ավարտում բանակցությունները, ապա վերջիններս պարտավորվում են որոշում ընդունել համաձայնագրի կիրառումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: