Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է

Վերադարձ լուրերի բաժին

14:55 , 11 Դեկտեմբեր 2019

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Միության համախառն ներքին արդյունքն ավելացել է 1.4% -ով, ընդ որում ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում՝ 7.5%: Ռուսաստանում գրանցվել է 1.1% տնտեսական աճ, Բելառուսում 1%, իսկ Ղազախստանի և Ղրղզստանի տնտեսական աճը կազմել է համապատասխանաբար 4.3 և 6.1%:

Միության անդամ երկրներում ներդրումների ծավալն ավելացել է 1.9%-ով: Ղազախստանում ներդրումներն ավելացել են 9.7%-ով, Ղրղզստանում՝ 5.5%-ով, Բելառուսում՝ 4.3, իսկ Ռուսաստանում՝0.7%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանում ներդրումներն ավելացել են 4.4%-ով: ԵԱՏՄ երկրների թե՛ արտաքին, թե՛ փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են համապատասխանաբար 2.5 և 1.3%-ով:

Economood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեռլինը նույնպես կունենա Թումո կենտրոն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։

Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Պատվիրակությունը գլխավորել է Վասիլիս Մարագոսը: