Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը տարբեր ուղղություններով աշխատում է YouTube-ի գործընկերների ծրագրում ներառվելու համար

Վերադարձ լուրերի բաժին

00:51 , 19 Դեկտեմբեր 2019

Հայաստանը երեք ուղղություններով աշխատանքներ է տանում՝ ներառվելու «YouTube»-ի գործընկերների ծրագրում (YouTube partner program), ինչը թույլ կտա հայաստանցի բլոգերներին, ընկերություններին իրենց ստեղծած բովանդակությունից գումար աշխատել և այն կանխիկացնել հայկական բանկային քարտով: Այդ մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Գոյություն ունի YouTube partner program («YouTube»-ի գործընկերների ծրագիր), որը թույլ է տալիս, որ իր գործընկեր լինելով՝ կարողանաս «YouTube»-ում դրվող բովանդակությունից գումար գեներացնել: Հայաստանը ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնք կարող են լինել YouTube partner program-ի մաս: Կարելի է գումարը գեներացնել, սակայն հնարավոր չէ հայկական բանկային քարտով հանել այն: Բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են կոնտենտից գումար աշխատել, գնում և այլ երկրներում են գրանցում իրենց ընկերությունները»,-ասաց Արշակյանն ու նշեց՝ «YouTube»-ում փնտրելիս հայկական բովանդակության նույնականացման խնդիր ևս կա:

Արշակյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ 3 ճակատով են աշխատում: Դրանցից առաջինը պաշտոնական խողովակներն են, այդ միջոցներով նախարարը գրություն է փոխանցել, խնդրել, որ աջակցեն: Երկրորդը՝ նախարարը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Google»-ում ու «YouTube»-ում աշխատող հայերի խմբի հետ, առաջադրել խնդիրները: Արդյունքում նրանք նույնպես փորձում են մեխանիզմներ գտնել: Երրորդ ուղղությամբ սփյուռքահայերն են փորձում աջակցել:

Հայաստանում փորձում է նաև լուծել Google Maps-ում առկա խնդիրները: Դրանցից մեկը Արցախի՝ քարտեզի վրա բաժանված չլինելն է: Պետությունն ուշադրություն է դարձնում նաև PayPal և Google Pay վճարային համակարգերին: «Մի մասով արդեն հաջողություն արձանագրել ենք արդեն անցյալ տարի: Նախկինում Հայաստանում գործող ընկերությունը, որն իր հավելվածը ներառում էր Google store-ում, չէր կարողանում գումար ստանալ, քանի որ Հայաստանը ներառված չէր գործընկերների ցուցակում, սակայն հիմա արդեն ներառված է: Դա լավ հնարավորություն է, որ հայկական ընկերությունները չգնան ու ուրիշ տեղեր չգրանցվեն»,-ասել է Արշակյանն ու նշել՝ նույնը պետք է անեն նաև YouTube-ի և PayPal-ի դեպքում:

Արմենպրես

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: