Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Վերադարձ լուրերի բաժին

00:11 , 13 Դեկտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետությունը Վերին Լարսի անցակետում կունենա մաքսային կցորդ: Այդ նպատակով կառավարությունն ընդունեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ որոշմամբ հնարավոր կլինի ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում: «Մաքսային կցորդը գործելու է Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից: Նա ունենալու է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել: Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է, և շատ օպերատիվ աշխատում ենք: Մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները ոչ բոլոր հարցերով զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից»: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունեց այս որոշումը և վստահություն հայտնեց, որ կցորդի ներկայությունը Վերին Լարսում կդյուրացնի շատ հարցեր: Կցորդին պաշտոնում նշանակելու և ազատելու է ՀՀ կառավարությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԱՀ և հիփոթեկային տոկոսների վերադարձը եղել է ավելի քան 171 միլիարդ դրամ

Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019 թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը:

2019-2020 թթ. հունվար-մայիսին լոլիկի արտահանումը աճել է, վարունգինը ՝ կրճատվել

2020թ.-ի գյուղատնտեսությունը և ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի արտահանման ծավալի փոփոխությունը գերազանցապես պայմանավորված է լինելու դեպի ՌԴ արտահանման ծավալների փոփոխությամբ:

Հայաստանի բնակչությունը 2022 թ. կհասնի 3,04 մլնի

Նման գնահատական է հրապարակել The Lancet բժշկական պարբերականը: