Invalid username or password
վրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման կատարման շրջանակում Հայաստանը վերացրել է Հայաստանի Ֆինանսների նախարարության էլեկտրոնային հարթակում պետական գնումների մասին ռուսաց լեզվով տեղեկատվության բացակայության հետ կապված խոչընդոտը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ԵՏՀ մամուլի ծառայությունը: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները հաստատել են, որ խոչընդոտն այժմ վերացել է:
Ավելի վաղ Բելառուսը դիմել էր Հանձնաժողով՝ նշված հարթակում ռուսաց լեզվով համապատասխան տեղեկատվության բացակայության կապակցությամբ: Այդ հանգամանքը որոշակի դժվարություններ էր ստեղծում Միության այլ երկրների ձեռնարկատերերի համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների գործունեության վարչությունն ուսումնասիրել է հանգամանքները, որից հետո Կոլեգիան որոշում է կայացրել տեղեկացնելու Հայաստանի Հանրապետությանը խոչընդոտի առկայության մասին:
Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյան տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը օպերատիվ վերացրել է խոչընդոտը՝ ստեղծելով պետական գնումների նկատմամբ հավասար հասանելիություն ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար:
«2020 թվականի սկզբից Միության երկրները վերացրել են ներքին շուկայում առկա 9 խոչընդոտ, ինչը խոսում է այն մասին, որ անդամ երկրները ձգտում են ապահովել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությունն առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառումների՝ ելնելով չորս ազատությունների սկզբունքից՝ ապրանքների, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի շարժ», – հայտնել է Վարդանյանը:
Դիտումներ 2286
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:
Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:
Վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: