Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանը «Սիլիկոնյան հովիտ» է տարածաշրջանում»,- Իվոն Չու

Վերադարձ լուրերի բաժին

15:49 , 07 Հոկտեմբեր 2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն 7-րդ անգամ է Հայաստանում, և շատ է սիրել մարդկանց, մշակույթն ու երկիրը: Այդ մասին Չուն ասաց հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինձ համար շատ մեծ պատիվ է հերթական անգամ լինել Հայաստանում: 7-րդ անգամ եմ այստեղ, և արդեն այնքան եմ տեսել Հայաստանը, տեսել եմ ձեր մարդկային որակները, քաղաքացիներին, մշակույթը, և շատ հավանել եմ այս ամենը: Մի քանի տարի առաջ ես նույնիսկ չգիտեի Հայաստանի գոյության մասին, իսկ հիմա այնքան շատ երկրներ գիտեն Հայաստանի մասին, ես մեծապես հպարտ եմ սրանով, և ուրախ եմ, որ WCIT-2019-ը տեղի է ունենում Հայաստանում»,- ասաց Չուն: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահը բազմաթիվ մարդկանց է պատմել Հայաստանի մասին, որոնք մեր երկիր այցելելու ցանկություն են հայտնել:

«Ես տարբեր երկրներում եմ եղել 40 տարիների ընթացքում, որպես նախագահ: Ես 21 երկրում եմ եղել, պատմել եմ բոլորին Հայաստանի մասին: Չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է մտածի, որ երկիրը փոքր է, դուք պետք է հպարտանաք, որովհետև, երբ պատմում եմ ՀՀ-ի մասին, շատերն են ցանկանում այցելել Հայաստան: Դուք «Սիլիկոնյան հովիտ» եք տարածաշրջանում և մեծ հեռանկար ունեք: Ձեր ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ, և ասում եմ, որ սիրում եմ Հայաստանը»,- նշեց նա:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: