Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ կսկսի

Վերադարձ լուրերի բաժին

17:42 , 29 Օգոստոս 2018

Հայ-ռուսական հարաբերություններում գազի գնի հետ կապված որևէ լարվածություն չունենք և չենք էլ ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ օգոստոսի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսին: Նա հավաստեց, որ կարևորագույն հարցերում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնում կար ու կա, և դա թույլ է տալիս մտածել, որ Հայաստանի համար գազի գինը չի ավելանա:

Նախարարը նկատել է, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները հիմնականում երկրների առաջին դեմքերն են վարում, և այս պահին որևէ բանակցություն չկա, բայց տարեվերջին լրանում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի մասին» համաձայնագրի ժամկետը, և բնական է՝ համապատասխան բանակցություններ կլինեն, և Հայաստանը ձգտելու է ավելի էժան գազ ստանալ:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր ունենք: ՀՀ կառավարությունը ամեն ինչ անելու է, որ ավելի էժան տարբերակ ունենա»,- ընդգծել է Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով` բանակցությունները շարունակվելու են նաև Իրանի հետ. հայկական կողմն Իրանի էներգետիկայի նախարարի հետ անցկացրել է մի շարք քննարկումներ և հարց է բարձրացրել Իրանի կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ