Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը Ռուսաստանին կապող վրացական ճանապարհահատվածը կվերանորոգվի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:55 , 28 Ապրիլ 2017

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը և իսպանական IDOM ընկերությունը կնքել են Ռազմավիրական ճանապարհի երկու հիմնական հատվածների վերանորոգման և արդիականացման նախագծի նախապատրաստության պայմանագիրը:

Ներկայումս այն միակ ճանապարհն է, որը միավորում է Հայաստանը Ռուսաստանի հետ:

Համաձայն դեպարտամենտի հաղորդագրության՝ պայմանագիրը նախատեսում է Ժինվալի-Լարս (111-րդ կմ) և Կվեշխեթի-Կոբի (26-րդ կմ) ճանապարհահատվածների նորոգման նախագծի նախապատրաստություն:

Աշխատանքների իրականացման ժամկետը 14 ամիս է, որի ավարտից հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների անցկացման հայտամրցույթ:

Վրացական կողմի և իսպանական ընկերության միջև պայմանագրի արժեքը կազմում է 3.2 մլն եվրո: Նախագիծը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Nymex. Թանկարժեք մետաղների գներ – 06-09-18

NYMEX բորսայի սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները

Ոսկու գինը նվազել է, պլատինինը՝ աճել

NYMEX բորսայի սեպտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.