Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանը պայծառ ապագա կունենա միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական գործընթացներն ավելի լավ աշխատեն». Տարոն Աճեմօղլու

Վերադարձ լուրերի բաժին

13:31 , 11 Ապրիլ 2017

Ապրիլի 9-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կազմակերպած «Անցումային շրջանի ավարտը։ Հայաստանը 25 տարի անց։ Հիմա՞ ինչ» խորագիրը կրող գիտաժողովի բանախոսների թվում էր մեր հայրենակից, հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն։

Նախկինում տված իր հարցազրույցներում խոսելով Հայաստանի տնտեսական խնդիրների մասին՝ Աճեմօղլուն միշտ նշել է, որ այդ տնտեսական խնդիրների հիմքում հիմնականում քաղաքական խնդիրներն են (քաղաքական ինստիտուտների կայացածության և տնտեսական զարգացման միջև ուղղակի կապի  թեզը նրա «Ինչու են պետությունները ձախողում» աշխատության հիմքում է։

Ապրիլի 9-ի միջոցառման ժամանակ տնտեսագետը կրկին շեշտել է այդ միտքն ու նշել, որ ԽՍՀՄ անկումից հետո երկրների մի մասում առաջընթաց չի եղել, քանի որ նախկին կոմունիստական էլիտաները շարունակել են վերահսկել իրավիճակը։ Հայաստանը, ըստ Աճեմօղլուի, այդ երկրների թվում է, և դրա համար թանկ գին է վճարվել։ «Հայաստանը կարող էր շատ ավելի նման լինել Չեխիային կամ Էստոնիային, սակայն փոխարենը ավելի շատ նմանվել է Ադրբեջանին ու Ուզբեկստանին, ինչն իսկապես ամոթ է»,- ասել է Աճեմօղլուն։

Նա նշել է, որ առավել ճնշող է այն հանգամանքը, որ, օրինակ, անհաջող անցումային երկրներից Ղազախստանը, որ շատ հեռու է ժողովրդավարական լինելուց, որոշակի քայլեր արել է ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ։ Ըստ Աճեմօղլուի՝ եթե Հայաստանում անկախության սկզբնական շրջանը ավելի բարեհաջող էր, և երկիրը ավելի բաց էր ու դուրս նայող, հետագայում վիճակը գնալով վատացել է․ «Ես կարծում եմ, որ Հայաստանում ամեն ինչ շատ ավելի լավ կարող էր լինել, և հույս ունեմ, որ դեռ ուշ չէ, բայց իսկապես շատ հույսեր ի դերև են եղել»։

Որպես անհաջողությունների պատճառ՝ Աճեմօղլուն առանձնացրել է Հայաստանում ընտրությունների միջոցով կառավարությունների փոփոխության բացակայությունը։ «Հայաստանում բազամաթիվ անհաջող կառավարություններ են եղել, բայց հիմնականում տարաբնույթ պատճառներով, մասամբ՝ հովանավորչության, մասամբ՝ քաղաքացիական հասարակության կողմից ոչ բավարար ընդդիմացման, ադ կառավարությունները ընտրությունների միջոցով չեն փոխվել։ Ես համոզված եմ, որ Հայաստանը պայծառ ապագա կունենա միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական գործընթացներն ավելի լավ աշխատեն», – ասել է նա։

Ամբողջական զրույցը՝ Civilnet-ի տեսանյութում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար