Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը Չինաստանի հետ կընդլայնի համագործակցությունը անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում

Վերադարձ լուրերի բաժին

11:19 , 26 Ապրիլ 2019

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը և փորձի փոխանակումը անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում: «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա հետագա առարկայական համագործակցության համար: Այդ մասին բնապահպանության նախարարն ասել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակում Պեկին ժամանած ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ՉԺՀ Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Լի Գանձիեի հետ հանդիպումից և հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում:

«Փաստաթղթի շրջանակում ունենք ծրագրային առաջարկ, որը ենթադրում է անտառավերականգնման աշխատաքների իրականացում: Չինաստանը լավ փորձ ունի դեգրադացված հողերում անտառավերականգնման աշխատաքներում՝ անապատային և կիսանապատային գոտիներում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մեծ ծավալի անտառավերականգնման աշխատաքներ է իրականացնում: Առաջարկել ենք, որպեսզի Հայաստանում պիլոտային նմանատիպ ծրագիր իրականացվի»,- ասաց Գրիգորյանը:

Բնապահպանության նախարարը Չինաստանի գործընկերներին նաև առաջարկել է որոշակի աջակցության տրամադրում Հայաստանի էկոտուրիզմի զարգացման ոլորտին՝ հաշվի առնելով Հայաստանի կենսաբազմազանությունը, որպեսզի չինացի էկոտուրիստները որպես իրենց համար հնարավոր ուղի ներառեն նաև Հայաստանը:

«ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկման ընթացքում շեշտադրեցինք, որ առաջնային ենք համարում գիտելիքի, տեխնոլոգիաների և կարողությունների շրջանակում համագործակցությունը, այլ ոչ թե ստանդարտ ֆինանսական աջակցությունը, քանի որ առանց գիտելիքի վրա հիմնված ճիշտ որոշումների, ֆինանսական միջոցները, եթե նույնիսկ առկա են, արդյունավետ չեն օգտագործվելու: »,- ընգծեց նախարարը:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվում է ՉԺՀ-ում՝ մասնակցելու Պեկինում տեղի ունեցող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: