Invalid username or password
2017թ. հունվարից Ուկրաինան սկսել է խնձոր արտահանել Հայաստան, հայտնում է «Ուկրինֆորմը»։
3 ամսում արդեն Հայաստան է արտահանվել 105 տոննա ուկրաինական խնձոր։ Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը ուկրաինական էքսպորտի մասնաբաժնում՝ զիջելով միայն Բելառուսին։
Բելառուսը 2017թ. ներկրել է շուրջ 2200 տոննա խնձոր։
Նշվում է, որ Ուկրաինայից խնձորի արտահանումը 2017թ. առաջին ամսվա տվյալով, 2016թ. հունվարի համեմատ, ավելացել է կրկնակի՝ մինչև 2.5 հազար տոննա։
2017թ. Ուկրաինան, բացի Հայաստանից, խնձոր է արտահանում նաև Լիբիա և Իրաք։ Հայաստանին հաջորդում է Լիբիան՝ 100 տոննա խնձորով։
«Եթե անցած տարվա հունվարին խնձոր ներկրող երկրների շրջանակը բաղկացած էր միայն Բելառուսից, Վրաստանից և Ղազախստանից, ապա այս տարի ուկրաինական խնձորները արտահանվել են Հայաստան, Լիբիա, Վրաստան, Իրաք, Բելառուս»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Իրաքն ու Վրաստանը ներկրել են 20 և 18 տոննա ուկրաինական խնձոր համապատասխանաբար։
Դիտումներ 1755
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։