Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանը ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած նախաձեռնություն

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ԱՊՀ երկրների շրջանում տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացներին ընդլայնմանը: Այդ մասին Թուրքմենստանի՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին և թուրքմեն գործընկերներին նիստը բարձր մակարդակով կազմակերպելու, ջերմ ընդունելության համար:

Nikol_Pashinyan_CIS_TM_9803

«Չեմ կարող չնշել, որ շատ տպավորված եմ Աշխաբադով, հրաշալի ճարտարապետությամբ, ի դեպ ես առաջին անգամ եմ այստեղ: Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Թուրքմենստանին ԱՊՀ նախագահության ընթացքում կատարած աշխատանքի համար, որն ուղղված է ԱՊՀ զարգացմանը: Ձեր արդյունավետ աշխատանքն իր արտացոլումն է գտել մեր համագործակցության օրակարգային հարցերի վրա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Nikol_Pashinyan_CIS_APH_47I5091

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը ողջունում է տնտեսական, ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը ԱՊՀ երկրների շրջանում: Փաստաթուղթը նախանշում է համագործակցության համար ռազմավարական նշանակության կարևոր նպատակներ, որոնց հասնելու համար, անհրաժեշտ է համակարգված և հետևողական աշխատանք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Nikol_Pashinyan_CIS_47I5057 - Copy

Օրակարգային հարցերից Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց համատեղ ուղերձը ԱՊՀ ժողովուրդներին, միջազգային հանրությանը Հայրենական մեծ հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: «Շատ կարևոր է մեր երիտասարդներին ինֆորմացնելը մեր երկրներում ինչպես, նաև այլ պետություններում այն կարևոր դերի մասին, որը խաղացել են մեր ժողովուրդները ֆաշիզմի դեմ պայքարում: Տարբեր գնահատականներով այդ տարիներին սպանվել է մոտ 300 հազար հայ»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ մեր ազգի ներկայացուցիչները պայքարել են խորհրդային բանակի շարքերում: Նրա խոսքով, Հայաստանը աջակցում է յուրաքանչյուր կառուցողական քայլի՝ ուղղված այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը, ինչպես նաև դեմ է հանդես գալիս, այն բոլոր փորձերին, որոնցով փորձ է արվում անել սուբյեկտիվ մեկնաբանություն:

Nikol_Pashinyan_CIS_TM_9755

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխաբադում սկսվել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ

Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճում է

Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանն Ուկրաինա է արտահանել ավելի քան 6,7 մլն շիշ գինի, ինչը 0,3 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշների համեմատությամբ: