Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը շարունակում է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների շարքում. նախարար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:58 , 17 Նոյեմբեր 2016

Հայաստանի արտաքին պարտքն այս տարվա արդյունքներով կկազմի շուրջ 5 միլիարդ 849 միլիոն դոլար: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին:

«2017 թ. մենք գնահատում ենք, որ Հայաստանի արտաքին պարտքը կկազմի 6 միլիարդ 245 միլիոն դոլար: Պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2016թ. կլինի 54.5 տոկոս, 2017 թ. այն չի անցնի 56.2 տոկոսից: Սա այն ցուցանիշն է, որ մենք դրել ենք: Եթե մենք համեմատում ենք նախորդ տարիների հետ, կարող ենք արձանագրել, որ մենք շուրջ 6-7 տոկոսային կետով պարտք ենք ավելացրել ամեն տարի: Արդյոք մենք կարո՞ղ ենք 2017 թ. նույն տեմպերով գնալ: 2017 թ. մենք արտաքին շոկեր չենք կանխատեսում: Ամեն դեպքում, այդպիսին են միջազգային կառույցների գնահատականները: Ուստի անիմաստ է դառնում շատ պարտք վերցնելը, իսկ մենք պարտք ենք վերցրել արտաքին շոկերին հակազդելու համար»,-  ասաց Արամյանը:

Նախարարը հավելեց, որ Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: Նա պարզաբանեց, որ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքը գնահատված է, որ նվազ բեռ ունեցող երկրների համար պետք է փոքր լինի 48 տոկոսից: «Հայաստանի պարագայում 2015 թ. այդ ցուցիչը եղել է 34 տոկոս, իսկ 2016թ. 42 տոկոսից բարձր չի լինի: Արտաքին պարտքի զուտ ներկա արժեք-արտահանում ցուցանիշը նվազ պարտքի բեռ ունեցող երկրների համար գնահատվում է 132 տոկոս: Հայաստանի ցուցանիշը 2015 թ. համար եղել է 115 տոկոս, իսկ 2016 թ. 132 տոկոսից էապես ցածր է լինելու: Ուստի, մենք այն վիճակում չենք, որ պարտքի առումով վտանգավոր վիճակում ենք, սակայն սա չի նշանակում, որ մենք ապագայում քայլեր չպետք է անենք, որ մնանք նվազ արտաքին պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: Դրա համար մեզ պետք է, որ 2017 թ. պահպանողական լինենք»,- եզրափակեց նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ