Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը  նոր զենքի խմբաքանակ է ստանալու. ՊՆ պաշտոնյա

Վերադարձ լուրերի բաժին

16:11 , 23 Մայիս 2017

 

2018-2019 թվականներին Հայաստանը զինատեսակների նոր խմբաքանակ կստանա Ռուսաստանից, ինչը ներառում է և 200 մլն դոլար վարկային ծրագիրը, և ընթացիկ համագործակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ չմանրամասնելով, թե խոսքը մասնավորապես ինչ  զինատեսակների մասին է:

Նրա խոսքով՝ միջպետական վարկի շրջանակներում ձեռք բերվող զինատեսակների ցանկն արդեն հրապարակվել է, այլ կարգի զինատեսակների մասին ձեռնպահ կմնա խոսել, դա գաղտնիք է:

«Խոսքը վերաբերում է նրան, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերով նոր զենքի խմբաքանակ է մատակարարվելու Հայաստանին:

Մենք ունենք տարբեր ծրագրեր, որոնցից մեկը միջպետական վարկի ծրագիրն է: Դրանով Հայաստան սպառազինության  ու ռազմական տեխնիկայի ներկրումն իրականացվում է կանոնավոր ձևով, ըստ մեր կողմից հաստաստված ժամանակացույցի: Որևէ ուշացում չի լինում, ընդհակառակը, որոշ զինատեսակների առումով նույնիսկ մատակարարումները ժամկետից շուտ են կատարվում: Երկրորդը, երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև առկա ռազմատեխնիկանան համագործակցության շրջանակներում տարբեր սպառազինության տեսակներ ու ռամզամթերք է ներկրվում Հայաստան»,- ասել է նա:

Նա հայտարարել է, թե Հայաստանը հատուկ գներով է Ռուսաստանից ձեռք բերում սպառազինությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի հատուկ համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս ՌԴ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն իրականացնել հատուկ պայմաններով:

«Դա իրենից ենթադրում է այն, որ սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի գնումների դեպքում մենք ՌԴ-ից կարողանում ենք դրանք ձեռք բերել Ռուսաստանի ներքին գներով: Այսինքն՝ այն գները, որոնք գործում են ՌԴ բանակի համար, նույն  գները գործում են նաև Հայաստանի բանակի համար»,- հավելել է Այվազյանը:

ՊՆ պաշտոնյան անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի տեղեկություններին, թե հայկական կողմն օրերս մարտական անօդաչու սարքեր է գործի դրել: «Անօդաչուներ նոր չէ, որ մենք կիրառում ենք, արդեն բավական երկար տարիներ կիրառում ենք: Ինչ վերաբերում է հարվածային անօդաչուներին, եկեք ես ձեռնպահ մնամ այդ հարցի պատասխանից, որովհետև դա գաղտնիություն է պարունակում», ասել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով

Անվճար հիմնական բժշկական ծառայությունները (ցանկ)

Սահմանվել են անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը