Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը ներկայացվել է Փարիզի B2B ձևաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին

Վերադարձ լուրերի բաժին

12:41 , 09 Հոկտեմբեր 2019

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերի 1-ից 4-ը Հայաստանը ներկայացվել է Փարիզի IFTM Top Resa 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական պետական տաղավարով` 14 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ։

Նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ 1979 թվականից ի վեր անցկացվող այս ցուցահանդեսը Ֆրանսիայի` B2B ձևաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցել են ոլորտի ավելի քան 34 000 մասնագետներ, այդ թվում` օդանավակայանների, ավիաընկերությունների, հյուրանոցների, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի ընթացքում զբոսաշրջային ընկերությունները մի քանի տասնյակ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել գործընկերների հետ` գործարար կապերի ամրապնդման և պայմանագրերի կնքման նպատակով։

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել մի շարք հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչերի և բլոգերների հետ: Քննարկվել են վերջիններիս մասնակցությամբ դեպի Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպման միջոցով Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության ճանաչելիության բարձրացման ձևաչափերը: Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին պայամանավորվածություններ 2020 թվականին իրականացնել մի շարք հայտնի լրատվական ընկերությունների և մի քանի հարյուր հազար հետևորդ ունեցող բլոգերների ճանաչողական այցեր Հայաստան։

Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը նպաստում է մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը և օգնում ոլորտի մասանվոր ընկերություններին նոր գործարար կապերի ձևավորման համար: Ցուցահանդեսներին մասնակցության ընդհանուր վճարը սուբսիդավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում։ Այս տարի նախատեսվում է նաև ապահովել Հայաստանի ներկայացվածությունը Սինգապուրում և Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: