Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանը նահանջել է pwc-ի հարկային վարկանիշում

Վերադարձ լուրերի բաժին

15:31 , 23 Նոյեմբեր 2016

Հայաստանը զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը՝ աուդիտորական PricewaterhouseCoopers ընկերության կողմից հրապարակվող Paying Taxes 2017 զեկույցում (կազմվում է Համաշխարհային բանկի խմբի հետ համատեղ)։ Նախորդ զեկույցում մեր երկիրը 41-րդ տեղում էր։

Զեկույցում երկրները դասակարգվում են ոչ միայն ըստ միջին հարկային բեռի, այլ նաև վճարումների քանակի և  հարկերի վճարման համար ծախսվող ժամանակի հիման վրա։

Ուշագրավն այն է, որ միջին հարկային բեռի առումով Հայաստանի դիրքը բավականին լավն է։ Միջին հարկային բեռը ՀՀ-ում գնահատվում է 18.4%, և այս առումով Հայաստանը աշխարհի 190 երկրների շարքում զբաղեցնում է 14-րդ տեղը։

Հարևան և ԱՊՀ երկրների շարքում հարկային բեռի ավելի թեթև ցուցանիշ ունի միայն Վրաստանը՝ 16.4%։

pwc-by-tax-rate

Փոխարենը՝ Հայաստանում շատ է վճարումների քանակը և հարկային վճարումների վրա ծախսվող ժամանակը (տարեկան 313 ժամ)։ Իսկ վճարումների քանակ 14 է՝ նախորդ զեկույցի 10-ի դիմաց։

Համեմատության համար նշենք, որ Վրաստանում հարկայինի հետ հարաբերությունների վրա գործարարները տարեկան ծախսում են 270 ժամ, իսկ վճարումների քանակն ընդամենը 5 է։

Հենց այս պատճառով ենք 41-րդ տեղից նահանջել 88-րդ տեղը։ Ադրբեջանն այս ցանկում 40-րդն է։

Նշենք, որ ցանկը գլխավորում են Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հոնգկոնգը։

Քաթարում հարկերի միջիին բեռը 11.3% է, վճարումների քանակը՝ 4, ծախսվող ժամանակը՝ 41 ժամ։

ԱՄԷ-ում վճարումների քանակը նույնն է՝ 4, դրույքաչափը ավելի բարձր՝ 15.9%, փոխարենը այս երկրի գործարարները հարկային վարչարարության վրա ծախսում են տարեկան ընդամենը 12 ժամ։

Զեկույցին և Հայաստանի ցուցանիշներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ pwc-ի կայքում։

Իսկ ստորև կարող եք տեսնել հարկային վարչարարության հիմնական ցուցանիշները՝ Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի համար։

pwc-ECA

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ